26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների կիրառման խնդիրները: «Տեխնիկական սարքավորումները գրեթե բոլոր երկրներում կարող են ունենալ խնդիրներ: 1997 տեղամասերում կա չորս հազար սարքավորում: Քվեարկության մեկնարկի պահին խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ , որոնցով հնարավոր չէ եղել ստանալ բացակայության մասին տեղեկանքը»,-ասաց նա և նշեց, որ միայն երկու տեղամասին է տրամադրված եղել մեկական սարքավորում, իսկ մնացած 28-ում գործել են մեկից ավել տեխնիկական սարքավորումներ, և այդ բացը լրացվել է մյուսներով:

Նրա խսքով՝ այս պահին միայն մեկ տեղամասային կենտրոնում համարակալված կտրոններով է իրականացվում: Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ տեխնիկական այն խնդրները, որոնք բարձրացվել են մամուլի և այլ կազմակերպությունների կողմից հիմնականում պայմանավորված է եղել աձնագրերի նույնականցման քարտերի դաշտը կարդալու հետ:

«Եղել են դեպքեր, երբ մասնագետների ոչ ճիշտ գործղությունների արդյունքում կրկնակի քվեարկության փորձի դեպքեր են եղել: Խնդիրն այն է, որ առաջին անգամ, երբ անցկացրել են անձնագիրը, և կետրոնը չի տպել, հետո փորձել են նույն անձնագիրը անցկացնել երկրորդ անգամ, սակայն տեղամասային կենտրոններում գտնվող անձիք արձանագրել են դա գրանցամատյաններում, որ ոչ թե քվերակության կրկնակի փորձ է այլ տեխնկական մասնագետների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք»,-ասաց նա և նշեց, որ այս պահին նման խնդիր չկա, և դա դա եղել է մեկ տասնյակի չափ:

«Այնուհետև խնդիր է առաջացել թղթի գլանակների հետ, և կարգը ցույց է տրվել նորից»,-ասաց նա և նշեց, որ առավոտյան ժամը ութից մինչև տասը ընկած հատվածում զանգերի տարափը այժմ նվազել է, հանդարտվել է: «Պետք է հաշվի առնել, որ սարքավորումներն, առաջին անգամ է, սպասարկող մասնագետները թեև վերապատրաստվել և ստուգարք են հանձնել, բայց լարվածություն ու պատասխանտությունը ևս պետք է հաշվի առնել և բացասական եզրակացություններ չանել»-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ