20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Երեխեքի արև … ով չգնա` ամոթ իրան » . Ծառուկյանն նեղսրտում է

Առինջ գյուղի «888» սուպերմարկետի շենքում տեղակայված թիվ 29/29 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։Նա եկել էր ընտանիքի անդամների հետ։ Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, թե վստահում է ժողովրդի քվեին.
 
«Ում ընտրի, նրանք էլ կպատասխանեն, թե ինչպիսի Հայաստան է լինելու»: Հարցին, թե իր ընկերներն ասել էին,որ պատրաստ են ներդրումներ կատարելու, արդյո՞ք այն տեղ կհասնի նույնիսկ այն դեպքում, երբ իր ղեկավարած ուժը ձայների մեծամասնությունը չհավաքի, Ծառուկյանը պատասխանեց, թե այդ ներդրումները իր ընկերներն են անելու, իսկ նրանց համար երաշխիքներ են պետք։
 
Այսինքն նրանք չե՞ն վստահում այսօրվա իշխանություններին. «Ծառուկյանը այսօր մեծ հարգանք ա վայելում իր ընկերական շրջապատում բոլորն էլ ցանկանում են այս վիճակից դուրս գալ ու ժողովուրդն է որոշելու, ես ժողովրդի ցավը տանեմ»,-պատասխանն այսպիսին էր:
 
Արդյո՞ք իր նախանշած ձայները չհավաքելու դեպքում կբողոքարկի ընտրությունների արդյուքները , Գագիկ Ծառուկյանը նշեց, որ «պետք է ժողովորդը հասկանա, որ ոչ թե անձին պետք է ձայն տալ կամ թաղի տղուն,այլ կուսակցությանը, որ օրենք ու համակարգ փոխի»:
 
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում Ծառուկյանը շուռ եկավ դեպի ընտրատեղամսի դիմաց հավաքված ժողովրդի կողմը ու դիմելով նրանց, ասաց թող մեկը ասի, որ ընտրակաշառք է բաժանել . «Մենակ ճիշտ ասեք», -ասաց նա ու հետևեց կանանցից մեկի պատասխանը.
 
«Երեխեքի արև ոչ մի ընտրակաշառք չկա»:  Այնուհետեւ Ծառուկյանը դիմեց լրագրողներին` «գնացեք Կոտայքի մարզ ու եթե էդքան սրտացավ եք իմացեք, իսկ ով չգնա` ամոթ իրան»: Ի դեպ, Ծառուկյանը նեղսրտեց, որ ինքը չի կարող այս պահին զբաղվել բարեգործությամբ ,ասում են դա ընտրակաշառք է : Երբ նրան հիշեցրեցին, որ օրենքի դրույթ է, ասաց` բայց չէ որ ես բարեգործ մարդ եմ: «Ես ո՛չ գումարի խնդիր ունեմ, ո՛չ պաշտոնի, ո՛չ հարգանքի: Միշտ օգնել եմ իմ ժողովրդին և շարունակելու եմ օգնել»:
17742163_1512358868788976_1420440342_n 17741193_1512359025455627_1119561277_n 17757695_1512358772122319_1726737881_n 17742221_1512358892122307_124854389_n
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ