03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Ջուրը կյանք է․ այսօր Ջրի համաշխարհային օրն է /տեսանյութ/

Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Այս օրը նախատեսված է նրա համար որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ խորհեն ջրի կարևորության մասին և ավելի խորը գիտակցեն նրա արժեքը Երկիր մոլորակի վրա: Այս օրը սահմանվել է 1993թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։ Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի […]

Քո բազմաչարչար մարմինը եւս մեկ անգամ կչարչարենք․ «Հաց բերողի» գերեզմանին երդվում են /տեսանյութ/

Րոպեներ առաջ ավարտվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը։ Արթուր Սարգսյանը հողին չհանձնվեց, որովհետև ինչպես նշեց իր ելույթում Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի անդամ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, Արթուրի պարագայում կիրառվել էր հուղարկավորության նոր ձեւ, որը Հայաստանում այդքան էլ ընդունված չէ, Արթուրի դագաղը դրվեց բոլոր կողմերով բետոնապատված դամբարանի մեջ, որը ծածկվեց։ Ինչպես նշեց Թամար Հովհաննիսյանը, դամբարանի բետոնե […]

Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները. Շարմազանովը` Տեր-Պետրոսյանից

«Չեմ կարծում, որ ես պետք է Առաջին նախագահի հարցազրույցներին գնահատական տամ, մանավանդ որ ինքն այն անձնավորությունն է և այն պետական գործիչն է, որը Ղարաբաղյան հիմնահարցին տիրապետում է խորքից: Իհարկե, կլինեն թեզեր, որ մեր կուսակցությունները կունենան տարբեր կարծիքներ, բայց ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ որևէ մեկը չի կարող մեղադրել Տեր-Պետրոսյանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ […]

Դանակահարություն Վանաձորում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում երկու անձի դանակահարության՝ էական նշանակության ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։ 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. […]

«Անտեսվում են Տեր-Պետրոսյանի հարցազրույցում առկա հիմնական խայտառակ մեսիջները»

Ամենասկզբից ասեմ, որ առաջին նախագահի երեկվա հարցազրույցն իր ունեցած ամենախոցելի և թույլ ելույթներից էր ու դրան էլ գումարած լրագրողական դիլետանտությունը, որը ամենաաբսուրդայինն էր։ Առանձին կանդրադառնամ հարցազրույցին։ Բայց, լավ, մի՞թե Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հիմնական (ընդհանուր առմամբ՝ ՄԻԱԿ) սխալն ու անընդունելին ֆեսբուքահայության համար «հող հանձնելն» ու «զիջողականությունն» է։ Կամ եթե ձեզ համար էդքան անընդունելի է փոխզիջումային բանակցությունները, ապա […]

Մեզ մի ասեք` գնացեք, վախկոտների, կաշառակերների հետ միավորվեք. Փաշինյան

«Մարդիկ կան, որ ասում են իմ մի ձայնն ի՞նչ է որոշում, մեկ ձայնի արժեքը կարևոր է»,-այսօր Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` այն մարդիկ, ովքեր գնում են, 20 հազար դրամով իշխանությանն ընտրում, հետո իրավունք չունեն, գան, իրենց ասեն` մի բան փոխեք, էլ չենք դիմանում: […]

«Կիկոսի մահը կարդացե՞լ եք, այդ ժանրից է» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանը վիճելի է համարում տեսակետը, թե իշխանությունները սիրված չեն հասարակության կողմից ու հիասթափություն կա նրանց հետ կապված: «Ասեք մի կուսակցություն, որը լուրջ հեղինակություն ունի հանրության մեջ, հատկապես այն 9 կուսակցություննեն ու դաշինքները, որ այսօր մասնակցում են քարոզարշավին, ասեք մի կուսակցություն, որ հանրային հարցումների մեջ լուրջ […]

Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությանը

Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։ Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի