«Կիկոսի մահը կարդացե՞լ եք, այդ ժանրից է» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանը վիճելի է համարում տեսակետը, թե իշխանությունները սիրված չեն հասարակության կողմից ու հիասթափություն կա նրանց հետ կապված: «Ասեք մի կուսակցություն, որը լուրջ հեղինակություն ունի հանրության մեջ, հատկապես այն 9 կուսակցություննեն ու դաշինքները, որ այսօր մասնակցում են քարոզարշավին, ասեք մի կուսակցություն, որ հանրային հարցումների մեջ լուրջ առաջատար է»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ անկախ կառույցների կողմից հարցումներ են արված, որտեղ ակնհայտ երևում է «Հանրապետականի» առաջատար լինելը: «Վստահ եմ, որ «Հանրապետականը» լուրջ հաջողություններ կարձանագրի»,-նկատեց նա: Դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքի հնարավորություններն այդ հարցումներով ավելի մեծ են գնահատված, քան իշխող կուսակցությանը., Շ. Թորոսյանն արձագանքեց, որ հարցումները ցույց են տվել, որ այդ պահի դրությամբ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը նույն ռեյտինգն ունեն, բայց տարածքային թեկնածուների ռեյտինգը ՀՀԿ-ի օգտին է և մեծ ծավալով:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՕՐՕ դաշինքի հայտարարությունը կյանքի կոչվի խորհրդարան անցած ընդդիմադիրները միավորվեն
` ՀՀԿ-ին դարձնելով փոքրամասնություն, ապա պատգամավորը շեշտեց.
«Կիկոսի մահը կարդացե՞լ եք, դա այդ ժանրի մեջ է»: