03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Սեյրան Օհանյանն անդրադառնում է Սամվել Բաբայանի ձերբակալությանը

«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկներն է, մեր համակիրն է, դաշինքի նկատմամբ շարունակական այս վերաբերմունքի արդյունքը կարող է լինել, այլ տեղեկություններ մենք չունենք»,-քիչ առաջ լրագրողներին ասաց ՊՆ նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջատար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Նա նշեց, որ այլ հարցերը պետք է հղել ԱԱԾ-ին: Իսկ մնացած հարցերին ինքը կարող է պատասխանել ԱԱԾ-ի պարզաբանումից […]

Սամվել Բաբայանն ոչ մի արտառոց բան չի արել. Մ. Եղիազարյան

«Ես կարծում եմ, որ նա ոչ մի արտառոց բան չի արել, մարդը նստած, սուսուփուս գնում-գալիս էր, բայց քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, ուզած մարդուն կարող են ձերբակալել ոչ մի բանի համար»,-լրագրողներին ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ՕՐՕ դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը`խոսելով լուրերից, թե Սամվել Բաբայանը ձերբակալվել է: Նա ասաց, որ այդ լուրերին ծանոթացել է […]

Իտալիայում ձերբակալվել է ամենավտանգավոր մաֆիոզներից մեկը

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկին, ում որոնում էին 10 տարի։ Սանտո Վոտտարիին հայտնաբերել են գաղտնի բունկերում Նա տեղի ամենավտանգավոր հանցախմբերիղ մեկի ղեկավարն է, սակայն 45-ամյա Վոտտարիին 10 տարի է՝ հաջողվում էր խուսափել պատասխանատվությունից։  Իտալիայի դատարանն արտահերթ կերպով նրան 30 տարվա էր դատապարտել՝ մարդասպանության եւ մի շարք այլ հանցագործությունների համար։  

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը իշխանության օպերացիան է»

Արցախի «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն, ասաց, թե ինքն այդ լուրը կարդացել է լրատվամիջոցներում, իսկ հետո նրա շրջապատի մարդիկ հաստատել են դա: Ըստ Հայկ Խանումյանի` այս ձերբակալությունը ներքաղաքական գործընթացների հետ է կապված, մասնավորապես ՕՐՕ դաշինքին աջակցելու համար: Նա հավելեց, որ այս […]

«Խոստում»՝ Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծը

Վաշինգտոնում տեղի ունեցավ The Promise՝ «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը լրագրողների համար: Ֆիլմը, որը մեծ էկրաններ կբարձրանա արդեն ապրիլի 21-ին, իսկապես ցնցում է էմոցիոնալ իր խորությամբ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը կտեղափոխի հանդիսատեսին Սիրուն գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այնուհետեւ՝ նոր տպավորություններ, նոր ընկերներ եւ՝ սեր: Սակայն, դաժան իրականությունն […]

Տվածը մի 200 հազար չի՞. Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր, ինչպես հայտնել ենք,   նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներ։ Քարոզարշավի ընթացքում  Ծառուկյանը խոսեց մարդկանց մեջ  եղած վախի մթնոլորտի մասին, ինչպես նաևւ այն մասին, որ շատերը վախենում են, որ   իրենց կազատեն աշխատանքից, եթե ուղղորդված չմտնեն քվեախցիկ: «Ազատում են, թող ազատեն, տվածը մի 200 հազար չի՞։ […]

Թող իրենք մտածեն, թե որտեղ թաքցնեն իրենց փող բաժանելու ցուցակները. Թադևոսյանը` Նաիրա Զոհրաբյանին

«Ոչ մի արձագանք չեմ տալիս, որովհետև ես չեմ ուզում լուրջ թեման դարձնել կուսակցական քննարկումների թեմա: Մենք ունենք հստակ առաջարկ, թող արձագանքեն ծրագրին»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր ու «Ծառոկյան» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Նշենք, որ Զոհրաբյանը, խոսելով ՀԱԿ-ի խաղաղության ծրագրից, […]

Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի մոտեցումների միակ տարբերությունը

Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հ1-ին առաջին հայացքից նորություն չէր, որովհետև առաջին նախագահը ինչ սկսել է իր քաղաքական գործունեությունը, խոսում է ԼՂՀ խնդրի կարգավոման մասին թե՛ իշխանություն և թե՛ ընդդիմություն եղած ժամանակ։ Սակայն ամեն անգամ նրա խոսքից հետո առաջանում է հանրային շատ լուրջ քննարկում, որտեղ կողմերը բաժանվում են երկու բանակների՝ նրանք, ովքեր պաշտպանում են ԼՂՀ հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, […]

Էրդողանի «քաջնազարյան» որոշումը

Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը շարունակում է մնալ իր դերի մեջ: Ֆաշիստ Էրդողանը և իր ղեկավարած կուսակցությունն այնպիսի որոշումներ են ընդունում, որոնք առանց այդ էլ ի կատար են ածվում առանց Էրդողանի էլ: Սեփական անճարությունը և գերմանացիների կողմից վերջին մի քանի օրում հասցված վիրավորանքները չեզոքացնելու նպատակով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 21-ին մի «քաջնազարյան» որոշում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի