25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի մոտեցումների միակ տարբերությունը

Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հ1-ին առաջին հայացքից նորություն չէր, որովհետև առաջին նախագահը ինչ սկսել է իր քաղաքական գործունեությունը, խոսում է ԼՂՀ խնդրի կարգավոման մասին թե՛ իշխանություն և թե՛ ընդդիմություն եղած ժամանակ։ Սակայն ամեն անգամ նրա խոսքից հետո առաջանում է հանրային շատ լուրջ քննարկում, որտեղ կողմերը բաժանվում են երկու բանակների՝ նրանք, ովքեր պաշտպանում են ԼՂՀ հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, և նրանք, ովքեր դեմ են ու համարում են պարտվողական։ Հանրայինի եթերում տրված հարցազրույցի մեջ կար ընդամենը մեկ նորություն՝ Տեր-Պետրոսյանն արտաբերց օկուպացիա արտահայտությունը՝ թեկուզ ըստ միջազգային հանրության կարծիքի։

Սակայն հարց է առաջանում, թե, լավ, եթե միջազգային հանրությունն այդ հարցի վերաբերյալ այդպիսի կարծիք է արտահայտում, ապա ինչո՞ւ ես դու եթերում ավելորդ անգամ արտաբերում այդ բառը։ Առաջին նախագահը իրականում նորություն չասաց։ Կարող է մի քիչ տարօրինակ թվալ, սակայն նա փորձում էր արձանագրել այն դրույթները, որոնց հիման վրա այսօր տեղի են ունենում բանակցությունները։ Ի դեպ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, թեպետ մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ միակ փաստաթուղթը, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը այսօր պետք է բանակցեն։ Տեսեք, խնդիրը հետևյալն է՝ եթե նույիսկ Հայաստանը ինչ-որ պահի պիտի բանակցի այս կետերից յուրանքաչյուրի հիման վրա, ապա հայկական կողմը պետք է ունենա հստակ երաշխիքներ, որ այդ բանակցություններից հետո կամ դրա արդյունքում Ադրբեջանը չի կարող գնալ նոր արկածախնդրության կամ պահանջել ավելին։ Այսօրվա Ադրբեջանի վարքագիծը, ինչպես տեսնում եք, որևէ զիջման գնացողի պատրաստ կողմի հետ չես համեմատի, հակառակը, ապրիլյան քառօրյայից հետո նրա ագրեսիան բազմապատկվել է։

Սակայն ենթադրենք՝ դա տեսականորեն դեռ կարելի է զսպել ու վերադառնալ բանակցությունների, այդ դեպքում ի՞նչ է առաջանում. որ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Սարգսյանը կողմնակից են փոխզիջումային տարբերակի, սակայն նրանց տարբերությունը հետևյալն է՝ Սարգսյանը պատրաստ է զիջել ԼՂՀ կարգավիճակի հիմնական սահմանումից հետո միայն, իսկ Տեր-ՊԵտրոսյանն առաջարկում է զիջել, նոր՝ բանակցել։ Ահա կոնցեպտուալ տարբերությունը, և ինչպես տեսնում եք, երկուսն էլ կողմնակից են փոխզիջումների։ Բայց սա արդեն առանձին թեմա է, որովհետև հայ հանրության քննարկման առարկան այժմ ոչ թե այս երկու թեզերն են, այլ հենց փոխզիջումը։ Բոլոր քաղաքական ուժերը խոսում են խաղաղությունից, սակայն նրանք համոզված են, որ այդ զիջումը պիտի լինի բալանսավորված։ Ինչ-որ մի տեղից, այնուամենայնիվ, պետք է սկսել այս հարաբերությունների կարգավորումը, մնում է հասկանալ՝ ով է անելու առաջին քայլը։

Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ