20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տվածը մի 200 հազար չի՞. Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր, ինչպես հայտնել ենք,   նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներ։

Քարոզարշավի ընթացքում  Ծառուկյանը խոսեց մարդկանց մեջ  եղած վախի մթնոլորտի մասին, ինչպես նաևւ այն մասին, որ շատերը վախենում են, որ   իրենց կազատեն աշխատանքից, եթե ուղղորդված չմտնեն քվեախցիկ:

«Ազատում են, թող ազատեն, տվածը մի 200 հազար չի՞։ Ազատեք, կամ կարող են բոլորը միանգամից դուրս գալ, ո՞վ ա իրանց համար աշխատելու»։

Ծառուկյանն ասաց՝  եթե փոփոխություն չլինի, հաջորդ 5 տարիների ընթացքում մեր երկրի վիճակն  է՛լ ավելի վատ է լինելու:
Ծառուկյանն իր խոսքում հիշեցրեց՝ Սիսիանում սպորտդպրոց է կառուցել, և վաղը բացումն է լինելու։  «Ինչի ձեռք ենք տվել, զարգացրել ենք, կայացրել ենք աշխարհով մեկ»,- ասաց  Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ