25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի «քաջնազարյան» որոշումը

Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը շարունակում է մնալ իր դերի մեջ: Ֆաշիստ Էրդողանը և իր ղեկավարած կուսակցությունն այնպիսի որոշումներ են ընդունում, որոնք առանց այդ էլ ի կատար են ածվում առանց Էրդողանի էլ:
Սեփական անճարությունը և գերմանացիների կողմից վերջին մի քանի օրում հասցված վիրավորանքները չեզոքացնելու նպատակով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 21-ին մի «քաջնազարյան» որոշում է ընդունել: Ըստ այդ որոշման «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հրաժարվում է Էրդողանի Սահմանադրության գովազդից Գերմանիայի տարածքում: Թումանյանի հերոսի՝ Քաջ Նազարի պես, ով օրինակ հրամայում էր, որ արևը ծագի արևելքում և մայր մտնի արևմուտքում, Էրդողանն էլ որոշել է, որ իր կուսակիցները քարոզարշավի չեն մեկնելու Գերմանիա: Դա այն դեպքում, երբ Գերմանիայի իշխանությունները կտրականապես մերժեցին երեք թուրք նախարարներին մուտք գործել երկրի տարածք և հանդիպել տեղի թուրքերի հետ: Իսկ ծագած դիվանագիտական սկանդալից հետո էլ Բեռլինն անդրդվելի է: Անգելա Մերկելը չի ցանկանում տեսնել որևէ թուրք բարձրապաշտոնյայի քարոզչական առաքելությամբ Գերմանիայի տարածքում: 

Ի դեպ, Թուրքիայի նախկին նախագահ Ա.Գյուլը և նախկին վարչապետ Ա.Դավութօղլուն հրաժարվել են մասնակցել «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավներին՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը Էրդողանի սահմանադրությանը:
Հ.Գ.Գերմանիայի վարչապետի հարազատ Քրիստոնյա-Դեմոկրատական միության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆյեն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի անցանկալի հյուր է Գերմանիայում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ