ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորի մի խումբ թեկնածուների ինքնաբացարկի դիմումները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորի մի խումբ թեկնածուներից ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց բոլոր դիմումները: Նիստի ընթացքում նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչվեց: Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Կարապետյանը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներ Վարդուհի Բարսեղյանը, Շալիկո […]