03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Բռնաբարության ու ականջ կտրելու տարբերությունը /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մարինե Քոչարյանն ու «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ անդդրադարձան Ծառուկյան դաշինքի իգական սեռի դեմքերից մեկի` Նաիրա Զոհրաբյանի՝ Սյունիքի մարզպետին ուղղված սպառնալիքին: Հիշեցնենք՝ Զոհրաբյանը նշել էր՝ Սյունիքի մարզպետի ականջներն անձամբ կկտրի, եթե վերջինս սյունեցիներին  ստիպի, պարտադրի քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: […]

Ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ մարտի 23-ի դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես. քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային […]

Սամվել Բաբայանի պաշտպանի հայտարարությունը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն  այսօր  հարցաքննվել է. այս մասին Henaran.am-ին հայտարարեց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը: Վերջինս նշեց, որ Սամվել Բաբայանն անհիմն է համարում մեղադրանքը, որ կա իր դեմ: Հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանն իր ձերբակալությունը քաղաքական է  համարում, ինչպես հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը,  պաշտպանը նշեց, որ նման կարծիք հայտնելու համար, Սամվել Բաբայանը բավարար հիմքեր […]

9 քաղաքական ուժերից 5-ն ընտրակաշառք է բաժանում

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք քննադատում ու թիրախավորում են միայն իշխանությունը, իսկ մնացած բոլորը քննադատում են իրեն: Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ բոլորը վախ ունեն Կոնգրեսից: «Որ ասում են` մի փոշիացրեք ձեր ձայնը, միևնույնն է` «Կոնգրեսը» չի անցնելու, մենք ուղղակի խորհուրդ ենք տալիս ժողովրիդն […]

«Ոչ օրինապահ դաշտում աշխատողն էլ պետք է հասկանա, որ ինքը պրիցելի տակ ա»

Այսօր՝ մարտի 23-ին  կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հարկային, մաքսային վարչարարության բարեփոխումներին: Վարչապետի խոսքով՝  այդ բարեփոխումների արդյունքում կան որակյալ փոփոխություններ, կա հստակ տրամադրվածություն, որ ապահովեն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ` սահմանել կապույտ գոտի սահմանն անցնելուց հետո, 2018-ից սկսած` ԱԱՀ-ն չգանձել սահմանին մեքենասարքավորումների ներկրման դեպքում: Վարչապետը  հանձնարարեց ՊԵԿ նախարարին  հաղորդել բոլոր բարեփոխումների մասին, տարածել, թե ինչպես […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կոալիցիա են կազմել. Ն. Փաշինյան

«Ելք» դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ ասել է, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: «Երկու օր առաջ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է «Հ1»-ի եթերում, և տեղի ունեցավ մի բան, որը 2008-ին մեր ամենավատ երազներում չէինք կարող […]

Սպանել են նախկին պատգամավորին /ֆոտո, տեսանյութ/

Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Կիեւի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն, հայտնում է РИА Новости-ն։   «Փոխհրաձգություն Է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել Է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված Է, նա ռուսաստանցի քաղաքական […]

«Մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց էրեխեքին հարսանիք անել»

Այսօր «Ծառուկյան» դաշինքը  քարոզարշավ անցկացրեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում:  «Այսօր ինձ շատերն են մոտենում ու ասում, որ 30-40 տարեկան կանայք աշխատանք չունեն. ոչ թե աշխատանք չունեն, այլ աշխատատեղ չկա: Պետք է 60-65 տարեկան մարդն էլ աշխատի, որ համ եկամուտ ունենա, համ ինքն իրեն լավ զգա: Այսօր բոլորդ վարկերի տակ եք, չէ՞, ու քանի՞ տոկոսով եք […]

Փոխնախարարը մեկնաբանեց վարչապետի նկատողությունը/տեսանյութ/

Կապի, տրանսպորտի և ՏՏ փոխնախանար Արթուր Առաքելյանը այսօր՝ մարտի 23-ին Կառավարության նիստից հետո անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի իրեն ուղղված նկատողությանը: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր դժգոհեց ճանապարհների շինարարության ընթացքի մասին. «Ժամը 5-ից հետո «պերեկուռ» են անում, աշխատող չկա: Կոշտ, շատ կոշտ վերաբերել»,- դիմելով Արթուր Առաքելյանին ասաց վարչապետը: «Վարչապետ Կարեն Կարապետյանն ի նկատի ուներ կոնկրետ կամուրջներ: Իհարկե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի