28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կոալիցիա են կազմել. Ն. Փաշինյան

«Ելք» դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ ասել է, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:

«Երկու օր առաջ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է «Հ1»-ի եթերում, և տեղի ունեցավ մի բան, որը 2008-ին մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերացնել: Մարդն, ըստ էության, ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ ու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, ինչը բացառիկ խայտառակություն է:

Ես այս մասին խոսել էի դեռ 2016-ի հուլիսի Խորենացի փողոցում, որը հիմա հաստատվեց, որ կոալիցիա են կազմել, ըստ էության,  Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ըստ էության, Հայաստանի համար նվաստացուցիչ պայմաններով ինչ-որ խաղաղության գաղափար քարոզելու: Մենք բոլորս գիտենք, որ եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ