20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հո վայրենի չե՞ք. Միայնակ գայլի եղբայրը հունից դուրս է եկել

Այսօր Արարատ Խանդոյանը դատարանից պահանջել է  մեկ րոպե լռությամբ հարգել «Հաց Բերող»  Արթուր Սարգսյանի հիշատակը։ Դատախազը որպես ապացույց ներկայացրել է  մի տեսաերիզ,որտեղ   Արարատ Խանդոյանը հարվածում է ոստիկանին: Դատախազը պահանջել է ,որ մեկ անգամ ևս ցուցադրեն,և կադրը և այն  կանգնացվել է  մի այնպիսի պահ,որտեղ ոստիկանն է Արարատին մահակով հարվածում, և Արարատը ձեռքերը վեր պաշտպանվում :

Դատախազը պնդել է, որ Արարատ Խանդոյանն է հարվածում. «Ակնհայտ տեսնում եմ, որ հրմշտում է ոստիկաններին, ոտքով հարվածում»:

Այս խոսքերը զայրացրել են   Արարատ Խանդոյանին. «Դուբինկայով հարվածելով կարողանում են ինչ -որ բան անել: Ես իրավունք չունեմ ասեմ, մի հարձակվեք, հո վայրենի չեք»:

Այսօրվա դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը  բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ  վերացրեց Արարատ Խանդոյանի տեսակցությունների եւ հեռախոսային զանգերի վրա դրված արգելանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ