04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

ՀՀԿ-ը միայն «Ծառուկյան» դաշինքից է քաշվում

««Ծառուկյան» դաշինքը միակ քաղաքական ուժն է Հայաստանում, որից ՀՀԿ-ը որոշակիորեն քաշվում է այն առումով, որովհետև գիտակցում է, որ միայն այդ դաշինքն է, որ կարող է հաղթել իրենց այս ընտրություններին: Ես չգիտեմ որևէ քաղաքական ուժ, որին մեր հասարակությունը դիտարկում է, որ այս ընտրություններում կհավաքի ՀՀԿ-ից ավելի շատ ձայն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու, […]

ՕՐՕ-ն մեծ հույս չունի, որ կհավաքի անհրաժեշտ 7 տոկոսը․ քաղաքագետ

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախընտրական պայքարին, ասաց, որ այն բավական ակտիվ է։ Խոսելով Արցախի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին՝ քաղաքագետը նշեց, որ ձերբակալության փաստը քաղաքական գործիչներն անպայման կօգտագործեն որպես քաղաքական հետապնդում. «ՕՐՕ-ն ցանկացած պատրվակ կօգտագործի, որ մեղադրի իրենց վրա քաղաքական պատճառներով հարձակման համար: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը […]

«Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է. դաշինքի թեկնածուի հայտարարությունը

«ՀՀԿ-ականները իրենց կարծիքն են ասում, բայց որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է, ավելի մեծ, զորեղ փաստեր կան ապացուցող: Այսօր մեր դաշինքը գնում է ինքնուրույն, սեփական ծրագրով, առանց որևէ մեկի հետ գաղտնի պայմանավորվածություններով»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ կոալիցիայից խոսում են այնպիսի քաղաքական ուժեր, որ դեռ պիտի հաղթահարեն այդ շեմը, իսկ […]

Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները չեն ավարտվի գնդակահարությամբ. «Ծառուկյան» դաշինքի թեկնածու

««Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր ու տեսլական այն կյանքի կոչելու, վայելում է հանրության վստահությունը: Մեր նախընտրական հանդիպումները աներկաբայորեն վկայում են, որ մարդիկ հույսը կապում են մեր ծրագրերի հետ, իսկ մենք խորին համոզմունք ունեն, որ մեծամասնություն ենք կազմելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատագմավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանը: Խոսելով Սյունիքում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ականջներ կտրելու […]

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի  նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար: Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական […]

Առաջին տեղում ՀՀԿ-ն է. Gallup

Gallup International Association-ի նախաձեռնությամբ մարտի 12-19-ը ընկած ժամանակահատվածում անցկացվել են հարցումներ, որին մասնակցել է 1145 մարդ։  Հարցումները ցույց են տվել քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները՝ մարտի 20-ի տվյալներով։ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հարցին՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների […]

«ՀՀԿ-ն ունի անցած ճանապարհ, երկիրը կառավարելու ներուժ» /տեսանյութ/

«Ոչ ոք չի ասում, որ  ձեև ձայնն անպայման պետք է ՀՀԿ-ին տաք, իսկ թե ինչու պետք է վստահության քվեն տալ գործող իշխանությանը, ապա, առաջին հերթին, գաղափարախոսության համար, երկրորդ հերթին՝ այն բանի համար, քանի որ ՀՀԿ-ն ունի անցած ճանապարհ, երկիրը կառավարելու ներուժ», – այսօր լրչագրողների հետ  հանդիպման ընթացքում  «Հենարան» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀԿ խորհրդարանական […]

Ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը վարչապետն է․ Gallup International Association

Քաղաքական գործիչներից դրական ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանի  գործելաոճին դրական է վերաբերվում  քաղաքացիների 81 տոկոսը, հարցվածների 82,8%-ն էլ ցանկանում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։   «Կարեն Կարապետյանի  մասնակցությունը քարոզարշավին, նրա դրական իմիջը  միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, և գրանցել են […]

Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ: «Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝  հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի