16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«ՀՀԿ-ն ունի անցած ճանապարհ, երկիրը կառավարելու ներուժ» /տեսանյութ/

«Ոչ ոք չի ասում, որ  ձեև ձայնն անպայման պետք է ՀՀԿ-ին տաք, իսկ թե ինչու պետք է վստահության քվեն տալ գործող իշխանությանը, ապա, առաջին հերթին, գաղափարախոսության համար, երկրորդ հերթին՝ այն բանի համար, քանի որ ՀՀԿ-ն ունի անցած ճանապարհ, երկիրը կառավարելու ներուժ», – այսօր լրչագրողների հետ  հանդիպման ընթացքում  «Հենարան» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Բանախսը վստահեցրեց՝ ՀՀԿ-ն սկսել է բարեփոխումների մի շղթա, խիստ կարևոր մի գործ, որը պետք է հասցնի մինչև վերջ, իսկ այժմ մենք այն հնագրվանում ենք, որտեղ բավական տեսանալի են արդյունքները:

Անդրադառանալով ՀՀԿ թեկնածուների կողմից գրանցված տհաճ միջադեպերին՝ պատգամավորը նշեց՝ այս հարցում բոլորս ունենք մեղքի մեր բաժինը:

«Ըդհանրապես,  այդ միջադեպերը ես չեմ կապում այսօրվա քաղաքականության, այսօրվա իշխանության կամ ընդդիմության ընտրակարգի հետ: Ես կապում եմ մեր ազգային առանձնահատկությունների ու մարդկանց հետ: Ասեմ, որ ոչ մի իշխանության էլ շահեկան չէ քրեական հեղինակություն համարվող թեկնածու կամ անդամ ունենալ»,- շեշտեց Լեռնիկ Ալեքսանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ