06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 31, 2017

Տեղյակ չէի, որ ինձ Արցախի ընտրություններին հրավիրել էին. Սերժ Թանկյան (տեսանյութ)

«Ամեն երկրում էլ խարդախություններ կան, էս էշ Թրամփը ոնց նախագահ եղավ, բայց դա խոչընդոտ չխիտի լինի մեր քվեարկության, 2 ու կես միլիոն ժողովուրդ իրավունք ունի իր ձայնը ներկայացնելու: Բայց ես չեմ հավատում բռնությանը, և ամեն ինչ կարող է փոխվել, եթե քաղաքացին, մասնակիցները աննախադեպ ակտիվ լինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System […]

Սամվել Բաբայանին դեռեւս վաղաժամ է քաղբանտարկյալ հայտարարել.Արմեն Ռուստամյան

«Եթե մարդը նախընտրական շրջանում հանցանք է գործում, չի նշանակում, թե չպետք է պատժվի»  Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը  Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՅԴ-ի հետապնդման հետ զուգահեռներ տանելը սխալ է համարել. «Սամվել Բաբայանին մենք գիտենք, եւ մենք նրան գիտենք լավ կողմերից՝ ազատագրական պայքարի ժամանակներից, եւ ես ցավում […]

Հոգեհանգստյան արարողություն ապրիլյան պատերազմի հերոսների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար: Մայր Աթոռում Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Մենք այստեղ ենք ոչ թե կիրակի օրվա ձայների, այլ ապագայի համար. Ատոմ Էգոյան (տեսանյութ)

«Ես այս երկիրը շատ եմ սիրում, երկրի ոսկորները բավական խորն են և ուժեղ»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կանադահայ կինոռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Էգոյանը, ով Հայաստանում  է ԱԺ խորհրդարանական ընտրություններին որպես «քաղաքացի դիտորդ» մասնակցելու համար: «Մենք հին ու հպարտ ազգ ենք, բայց բավական ուժեղ, ժողովրդավարությունը մկանի պես է, և այն պետք է […]

Կլինենք առավելագույն քվե ստացածների մեջ․ «Հայկական վերածնունդը» համոզված է

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում: «Հայկական վերածնունդը» հայտարարում է, որ ընտրություններից 1-2 օր առաջ նմանատիպ հարցումների հրապարակումը հակասում է քաղաքակիրթ երկրներում ընտրված լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին: Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն կազմակերպությունների կողմից հաշված ամիսներ առաջ […]

Գնալով իմ համար ինքս իմ հայրենիքի մեջ ավելի շատ աքսորված եմ զգում. Էրիկ Նազարյան (տեսանյութ)

Ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստան, 4 տարեկանից արդեն Հայաստանում չի ապրել: Նա ևս անկախ դիտորդ է լինելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, ինչպես Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նժեց, որ ԱՄՆ-ում ապրելով բազմաթիվ անգամ է այցելել Հայաստան: «Գնալով իմ համար ինքս իմ հայրենիքի մեջ ավելի շատ աքսորված […]

Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է․ Ալիեւի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին հարցն է, եւ ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի կարող միջամտել դրան։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն։ «Նախորդ տարի ապրիլյան դեպքերի ժամանակ հայկական կողմը դիմել էր տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններին, որպեսզի ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցվեն: Հետո նրանք նույնիսկ մեղադրել են նրանց, որ իրենց չեն օգնել: Այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի