05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գնալով իմ համար ինքս իմ հայրենիքի մեջ ավելի շատ աքսորված եմ զգում. Էրիկ Նազարյան (տեսանյութ)

Ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստան, 4 տարեկանից արդեն Հայաստանում չի ապրել: Նա ևս անկախ դիտորդ է լինելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, ինչպես Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նժեց, որ ԱՄՆ-ում ապրելով բազմաթիվ անգամ է այցելել Հայաստան: «Գնալով իմ համար ինքս իմ հայրենիքի մեջ ավելի շատ աքսորված եմ զգում, բայց հակառակ զգացումը պետք է լինի»,-նշեց նա: Վերջինս նկատեց, որ ամեն տարի ավելի ու ավելի է ավելանում հիասթափությունը հայաստանցիների մոտ:

Իրենց նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը ցանկանում է միայն այն, որ քաղաքացու քվեն, ձայնը տեղ հասնի ընտրությունների ժամանակ: «Մենք ուզում ենք հասկանալ, թե այս ընտրության մեխանիզմը ինչ է, թերությունները ոնց են»: Էրիկ Նազարյանն ասաց, որ հաճախ իրենց մեղադրում են, որ Հայաստանում չեն ապրում, սակայն խոսում են տեղի անարդարությունից, խնդիրներից: «Այվազովսկին Արարատը չի տեսել, բայց նկարել է, Քըրք Քրքորյանը Հայաստանում չէր ապրում, որ այսքան բան է արել»:

Նա հորդորեց մարդկանց գնալ և մասնակցել ընտրություններին, նույնիսկ եթե շատ հիասթափված են: «Եթե չքվեարկեք, իրենք ձեզ համար էլ կքվեարկեն»,-նկատեց հանրահայտ կինոռեժիսորը:

«Մենք այստեղ եկել ենք չեզոք, մենք ոչ մի կուսակցության հետ կապ չունենք»: 

Ըստ նրա, եթե այս սերունդը չկարողանա դա կոտրել, «ուրեմն, անհույս պիտի մնանք, ամոթ մեզի էլ, եթե չկարողանանք ոտքի կանգեցնել»:

Նա նկատեց, որ այս պահին իրենք էլ ԱՄՆ-ում  են հիասթափված Թրամփի կողմից կատարվող փոփոխություններից, սակայն չեն կոտրվում, քանի որ լույս կա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ