Տեղյակ չէի, որ ինձ Արցախի ընտրություններին հրավիրել էին. Սերժ Թանկյան (տեսանյութ)
«Ամեն երկրում էլ խարդախություններ կան, էս էշ Թրամփը ոնց նախագահ եղավ, բայց դա խոչընդոտ չխիտի լինի մեր քվեարկության, 2 ու կես միլիոն ժողովուրդ իրավունք ունի իր ձայնը ներկայացնելու: Բայց ես չեմ հավատում բռնությանը, և ամեն ինչ կարող է փոխվել, եթե քաղաքացին, մասնակիցները աննախադեպ ակտիվ լինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, ով Հայաստանում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Նա ընդգծեց, որ իրենց պայքարը ոչ միայն Հայաստանում դեմոկրատիայի համար է, այլև սփյուռքում մթնոլորտ փոխելու: Հարցին, թե ինչպիսին է իշխանության վերաբերմունքն իրենց այս նախաձեռնության նկատմամբ, հայտնի ռոք երգիչը պատասխանեց. «Ես չգիտեմ, ու ինձ համար հետաքրքիր ու կարևոր էլ չէ, թե ինչ արձագանքներ են եղել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հանդիպում կլինի նախագահ Սարգսյանի հետ, քանի որ նրան ուղղված նամակ էր գրել, ապա Սերժ Թանկյանը շեշտեց, որ ցանկացած անարդարության դեպքում ինքը չի կարող անտարբեր մնալ:
Հարցին, թե արդյոք իր համաձայնությամբ է ՕՐՕ դաշինքի տեսահովոակներից մեկում հնչում նրա երգերից մեկը, երգիչը պատասխանեց, որ իրենք դրա համաձայնությունը չեն տվել, կապնվել են նրանց հետ, ասել, որ լիցենզիա չունեն օգտագործելու այդ երգը:
Հարցին, թե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից ում գաղափարներն են ավելի մոտիկ, նա պատասխանեց, որ ինքը չի աջակցում և ոչ մի ուժի:
Սերժ Թանկյանը նաև հավելեց, որ չգիտեն, թե որն է հասարակության վերաբերմունքը, սակայն կան 5000 անձինք, կամավորներ, ովքեր միացել են իրենց «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը:
Հարցին, թե ինչու չընդունեցին իշխանության հրավերը` գալ ու մասնակցել դիտորդական առաքելուքյամբ Արցախի ընտրություններին, աշխարհահռչակ երգիչը պատասխանեց, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել, որ նման հրավեր է եղել: