25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք այստեղ ենք ոչ թե կիրակի օրվա ձայների, այլ ապագայի համար. Ատոմ Էգոյան (տեսանյութ)

«Ես այս երկիրը շատ եմ սիրում, երկրի ոսկորները բավական խորն են և ուժեղ»,-այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կանադահայ կինոռեժիսոր, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Էգոյանը, ով Հայաստանում  է ԱԺ խորհրդարանական ընտրություններին որպես «քաղաքացի դիտորդ» մասնակցելու համար:

«Մենք հին ու հպարտ ազգ ենք, բայց բավական ուժեղ, ժողովրդավարությունը մկանի պես է, և այն պետք է մարսվի, որ ուժեղանա»,-նկատեց նա: Վերջինս  ընդունում է, որ Հայաստանը բավական ունիկալ քաղաքական պատմություն ունի, սակայն միակուսակցական այս համակարգը չի կարող ոչ մի լավ բանի հանգեցնել:

«Երկրում անարդար իրավիճակի պատճառով մարդիկ հեռանում են»,-ասաց նա ու հավելեց, որ ինքնաբռնակալություն է այն, որ մարդիկ մտածում են չգնալ ընտրությունների: «Դա նշանակում է, որ մենք չունենք մեր իսկ ձայնը»:

Ատոմ Էգոյանը համոզված է, որ ընտրությունները խախտումներով են լինելու, քանի որ արդեն բավական դեպքեր են եղել, ահազանգերն էլ կան:

«Մենք այստեղ չենք, որ կիրակի օրվա ձայները պահպանենք, մենք այստեղ ենք ապագայի համար, այն ժամանակվա համար, որ հրաշալի երիտասարդները կկարողանան ղեկավարել ու փոխել ժողովրդավարական Հայաստանը, բայց մենք պետք է զարգացնենք մեր ժողովրդավար մկանը մեր հնագույն ոսկորի շուրջ: Մենք չպիտի զոհը դառնանք բռնակալության, ինքնաբռնակալության և անտարբերության»,-ասաց նա:

Աշխարհահռչակ կինոռեժիսորը հավելեց, որ ընտրությունների օրը շրջելու են տարբեր տեղամասերում ու մասնակցելու են ձայների հաշվարկին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ