24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 31, 2017

Ալարկոտությունը վարակիչ է․ գիտնականների նոր բացահայտումը

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ մարդու ալարկոտությունն իրականում վարակիչ է։ Այդ մասին ասվում է PLoS Computational Biology հանդեսում հրապարակված հոդվածում։ Վերջին տարիներին գիտնականները նկատել են, որ շատ ժեստեր վարակիչ են, օրինակ՝ հորանջելը, գլուխը քորելը։  Գիտնականներն արդյունքում ավելի խորը ուսումնասիրություններ են արել մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ ու պարզել, որ ալարկոտությունը նույնպես վարակիչ է։        […]

Մենք չենք գնացել ժողովրդին ականջ շոյելու ճանապարհով. ՀՀԿ (տեսանյութ)

 «Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր ամփոփիչ միջոցառմամբ ամփոփել է քարոզարշավը: ՀՀ-ում բոլոր քաղաքական դերակատարների համար ստեղծված  են  եղել հավասար պայմաններ և հնարավորություններ ժողովրդավար քարոզարշավի համար: Խոսքի ազատ մթնոլորտում է  անցել այս քարոզչությունը, որևէ քաղաքական ուժի իրավուքնները չեն սահմանափակվել»,-քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ը […]

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը

Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է եղել Արցախի  հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված միջոցառմանը: Հուշ ցերեկույթին մասնակցել են Ռոբերտ Աբաջյանի հարազատները, մտերիմներն ու մարտական ընկերները, զինվորականներ: Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում զոհված հայորդիների հիշատակը: Ներկայացվել է Ռոբերտ Աբաջյանի […]

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ներքին լսարանին շեղելու հերթական փորձն են

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Պատասխան. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման […]

Երբ Հայաստանում կարգելվի սեփական երեխաների ցեղասպանությունը

Արցախում բարի բան արեցին՝ օրենքով արգելեցին «հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերը»: Թէև չեմ հավատում որ կա հիմնավորված աբորտ կոչվածը, այսուհանդերձ Արցախում մեծ քայլ արեցին դեպի ճշմարտությունը: Ուրախացել եմ: Սա մեծապես կնվազեցնի չարությունն այդ սուրբ հողի վրա ու կավելացնի իրական լույսը: Աստված բարեհաճությամբ է նայում այսպիսի բաներին՝ երբ մենք վճռում ենք չանել այն ինչ չի կարելի […]

Հանրապետականը եղել և մնում է Հայաստանի ամենաընդունված և մրցունակ կուսակցությունը. Հ. Նաղդալյանը ամփոփում է ընտրարշավը

-Կխնդրեինք ամփոփել քարոզարշավի ընթացքը և նշել այս ընտրությունների առանձնահատկությունը: – Գլխավոր առանձնահատկությունը՝ փոփոխված Սահմանադրությամբ մենք անցկացնում ենք համապետական ընտրություններ, ձևավորում ենք բարձրագույն օրենսդիր մարմին, և այլևս չենք ունենալու համապետական նախագահական ընտրություններ: Սահմանադրության փոփոխությունից հետո մենք նաև արմատական փոփոխության ենթարկեցինք Ընտրական օրենսգիրքը, որով ձևավորեցինք քաղաքական ուժերի համար մաքսիմալ հնարավորություններ՝ ներկայանալու և ներկայացնելու ապագայի իրենց տեսլականը: Քաղաքական […]

Զինծառայողի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 հոգու

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պարտադիր ժամկետային երկու  զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի