24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 30, 2017

«Հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, հայությունը լինելու է հայաստանակենտրոն»

ՀՅԴ-ն իր ընտրողներին համարում է իր համակիրներ, ոչ թե ընտրողներ. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու»,-նշեց նա` հիշեցնելով, որ պատմական այս առաջընթացի իրագործման համար «Դաշնակցությունը» երկարատև պայքար է անցել: Նա ընդգծեց, որ նաև ՀՅԴ-ի անմիջական մասնակցությամբ է, որ ընտրությունները դարձել են իշխանությունը ժողովրդին փոխանցելու […]

Չարությամբ, ատելությամբ, հուսահատությամբ ոչ մի գործ չի արվում. Ա. Վարդանյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքը 2017թ մարտի 30-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ.  «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ Ազատություն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու յուրաքանչյուր հայ […]

Այս ընտրություններին 2 անակնկալ եղավ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ այս ընտրություններում 2 անակնկալ կարող է լինել: «Ընդհանուր առմամբ 2 փոքրիկ անակնկալ կարող ենք նկատել այս ընտրություններից, և ամենահետաքրքիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքն ավելի մեծ վարկանիշ ունի, քան նույնիսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երկրորդն այն է, որ նախկինում մեծ ընտրազանգված ունեցող ընդդիմադիր կուսակցություններից […]

ԿԸՀ-ում քննարկում են ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու հարցը

Այս պահին ԿԸՀ-ում  քննարկվում է   «Ելք» դաշինքի դիմումը՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ անելու պահանջով։ Պատգամավորի թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Զեյնալյանը դիմել են ԿԸՀ՝ որպես հիմք նշելով դպրոցների տնօրենների ձայնագրությունները:  Իսկ ԿԸՀ-ի դիմաց «Ելք»  դաշինքի անդամները հավաք են անցկացնում:

Ոչ, ոչ, Արցախի հարցում ոչ մի զիջում. ՀՅԴ-ը հանրահավաքը մեկնարկել է

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ յեղափոխական դաշնակցության ամփոփիչ հանրահավաք-հանդիպումն ընտրողներ հետ: Օրհներիգի հնչյուններից հետո ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արցախի հարցում ոչ մի զիջման չեն գնալու, ոչ մի թիզ հող չեն տալու: Ներկաներն ի նշան համաձայնության սկսեցին բացականչել. «Ոչ, ոչ»:

Մեզանից չնեղանաք. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

«Գտնվում ենք մի կառույցի մոտ, որը Հայաստանում ամենաչսիրվածն է»,-այսօր ԿԸՀ-ի դիմաց «Ելքի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համար ձայն հավաքող տնօրենները դպրոցի տնօրեններ չեն, այլ ձայն հավաքողներ են, շարքային ձայն հավաքողներ: պետական մակարդակով թույլատրված է փող բաժանել Հայաստանում, ամեն ուժին սահմանված է որոշակի չափ: «Քաղաքացին չի վաճառվում»,-ասաց Է. Մարուքյանը, ապա հավելեց, […]

Արվել է առավելագույնը՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը: Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր […]

Սեփական երեխաներին դարձրել է զենք. Քաշաթաղից պարզաբանում են

Կառավարության դիմաց այսօր Շաբոյանների ընտանիքն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։  Ի պատասխան ՀՀ կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած՝ Շաբոյանների ընտանիքի բողոքին և հնչեցրած մեղադրանքներին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից տեղեկացնում են, թե ինչ վիճակում է գտնվում Շաբոյանների ընտանիքը և ինչպիսի աջակցություն է ցուցաբերվել նրանց: Շաբոյանների ընտանիքը, որպես բազմազավակ ընտանիք, մշտապես գտնվել է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի