05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, հայությունը լինելու է հայաստանակենտրոն»

ՀՅԴ-ն իր ընտրողներին համարում է իր համակիրներ, ոչ թե ընտրողներ. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ապրիլի 2-ը նոր ժամանակաշրջանի սկիզբն է ազդարարելու»,-նշեց նա` հիշեցնելով, որ պատմական այս առաջընթացի իրագործման համար «Դաշնակցությունը» երկարատև պայքար է անցել:

Նա ընդգծեց, որ նաև ՀՅԴ-ի անմիջական մասնակցությամբ է, որ ընտրությունները դարձել են իշխանությունը ժողովրդին փոխանցելու իսկական միջոց:

«Ապրիլի 3-ին ունենալու ենք նոր սկիզբ, որը շունչ է բերելու Հայաստան, հայ մարդն ապրելու է ազատ ու ապահով, հայությունը լինելու  է հայաստանակենտրոն, համերաշխ ու միասնական»:

Անդրադառնալով այն ուժերին, ովքեր հայտարարում են հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումների գնալու մասին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ նման հայտարարություններով արհամարհում են ժողովրդին։

«Մենք կարող ենք և  պարտավոր ենք զարգանալ՝ առանց զիջելու մեր ազգային, ռազմավարական շահերը։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ առանց հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումների գնալու ապագա չունենք, ոչ միայն արհամարհում ենքմեր ժողովրդին, այլև արդարացնելով կուտակված խնդիրների գոյությունը, բացառում են դրանց լուծումը, անվերջ գուժելով Հայաստանի և Արցախի կործանումը»,-հայտարարեց Ռուստամյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ