20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արվել է առավելագույնը՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:

Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումները, նշել է, որ արվել է առավելագույնը թափանցիկ ընտրություններ ունենալու և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու համար:

Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի ընդունումը և վստահեցրել, որ առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմնակալության սկզբունքով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ