Ապրիլի 1-ը՝ գործառնական օր
Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ 2017 թ. ապրիլի 01-ը հայտարարում է գործառնական օր: