25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեփական երեխաներին դարձրել է զենք. Քաշաթաղից պարզաբանում են

Կառավարության դիմաց այսօր Շաբոյանների ընտանիքն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։ 

Ի պատասխան ՀՀ կառավարության դիմաց այսօր տեղի ունեցած՝ Շաբոյանների ընտանիքի բողոքին և հնչեցրած մեղադրանքներին՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմից տեղեկացնում են, թե ինչ վիճակում է գտնվում Շաբոյանների ընտանիքը և ինչպիսի աջակցություն է ցուցաբերվել նրանց: Շաբոյանների ընտանիքը, որպես բազմազավակ ընտանիք, մշտապես գտնվել է շրջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում և ստացել է բազմակողմանի աջակցություններ: Ոչ միայն սոցիալական աջակցություններ են եղել, այլև աջակցություններ` սեփական տնտեսությունն ստեղծելու համար:

Վ. Շաբոյանը 2013-2015թթ. աշխատել է N___ զորամասում որպես պայմանագրային զինծառայող, սեփական նախաձեռնությամբ խզել է պայմանագիրը: 2016թ. սեպտեմբերից Վ. Շաբոյանը ձևակերպվել է որպես վարորդ` սեփական երեխաներին դպրոց տանելու համար (տունը դպրոցից հեռու է մոտ 1 կմ), որի համար ստանում է համապատասխան քանակի վառելիք և աշխատավարձ` 69.630 դրամ: Կինը` Աննա Ասլանյանը 2012 թվականից աշխատում է Արտաշավիի միջնակարգ դպրոցում` բակի հավաքարար: Ամսական աշխատավարձի չափը` 69.630 դրամ է: Շաբոյանների ընտանիքը ստանում է նաև ամսական 114.000 դրամ նպաստ, 20.000 դրամ ավանդի տոկոս: Բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ ուղղորդվել են Շաբոյանների ընտանիքին աջակցություններ ցուցաբերելու:

Նախ` Շաբոյանների ընտանիքը օգտվել է վերաբնակչին հասանելիք բոլոր արտոնություններից` ներառյալ անասնավարկի գումարից /120.000 դրամ/: 2 անգամ խոշոր եղջերավոր անասուն է հատկացվել << Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին>> բարեգործական հիմնադրամից: Եվս 4 խոշոր եղջերավոր անասուն է տրամադրվել լիբանանում գործող <<Արցախֆոնտ>> բարեգործական կազմակերպության կողմից: Տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից տրվել է կենցաղային տեխնիկա /սառնարան, համակարգիչ և այլն/, մշտապես ցուցաբերվել է օգնություն սնունդով, հագուստով:

Մշտապես բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվել <<Քաշաթաղ>> բարեգործական հիմնադրամի կողմից և շրջվարչակազմի ղեկավարի ֆոնդից /գումարով և վառելանյութով/, Արցախի ազատամարտիկների մյության, <<ԱԳԱՊԵ>> բարեգործական հիմնադրամի կողմից: Սակայն Վ. Շաբոյանն ամեն ինչ անմիջապես վաճառում է, գնում հերթական ավտոմեքենան, անխնա շահագործում և շպրտում: Ներկայումս Վ. Շաբոյանի բակում կայանված է 5 ավտոմեքենա` քանդված վիճակում: Վ. Շաբոյանը քանդել և վաճառել է նաև 2010թ. որպես բազմազավակ ընտանիքի կառուցված բնակարանի պարիսպի դուռը, ցանցերը և խողովակները: Վերջինիս ընտանիքը Նորաշենիկ գյուղում ունի սեփականության իրավունքով տնօրինվող 2 բնակարան:

Վ. Շաբոյանին հնարավորություն է ընձեռնվել իր տնտեսությունն ընդլայնելու: 2010թ-ին տրամադրվել է արտոնյալ պայմաններով անասնավարկ` 1000.000 դրամ, 2011թ-ին լիզինգով տրամադրվել է մինի տրակտոր, որը անմիջապես վաճառել է: 2016թ. <<ARI>> ծրագրով տրամադրվել է անասնավարկ երկարաժամկետ ցածր տոկոսադրույքով /1.200.000 դրամ/, որը ևս Վ. Շաբոյանը նպատակային չի օգտագործել:

Ծնված հերթական երեխայի համար տրամադրված 700.000 դրամները ևս Վ. Շաբոյանն անմիջապես ծախսում է սեփական հաճույքների համար: Վ. Շաբոյանը սեփական երեխաներին դարձրել է զենք, և փորձում է մշտապես գումարներ վաստակել առանց աշխատելու: Սա Վ. Շաբոյանի հերթական փորձն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ