24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 25, 2017

Դրայվը եղանակ է փոխում

Ներքաղաքական դաշտում շարունակվում են զարգանալ տարատեսակ իրադարձություններ: Բնական է, որքան մոտենում է ընտրության օրն, այնքան մեծանում է լարվածությունը: Իրականում գրեթե քաղաքական երկխոսություն չկա: Պաթոս, վերամբարձ կոչեր, բարի ցանկություններ ամեն օր կարելի է լսել, սակայն կոնկրետ ծրագրային, պրագմատիկ առաջրկներ գրեթե չկան: Չնայած նոր վարչապետն ու իշխանությունը որոշակի ռացիոնալ առաջարկներ ունեն, ժողովուրդը տարիների ընթացքում իմունիտետ է ձեռք […]

Մահացել է հայտնի երաժիշտ ու «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի երաժիշտ եւ «Սիգարի արքա» Ավո Ուվեզյանը:  Նա մահացել է իր 91 տարեկանը լրանալուց մի քանի օր անց՝ Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում, գրում է Cigaroficionado-ն։ Հայտնի ջազմեն Ավո Ուվեզյանը Ֆրենկ Սինատրայի Strangers in the Night հռչակավորհ երգի հեղինակն է։ Նա սակայն ավելի հայտնի է դարձել իր սիգարներով, Ավո Ուվեզյանը ամենաթանկարժեք ու էլիտար սիգարների […]

«Տեղական իշխանիկները օրենքներ են թելադրում»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված Անահիտ  Բախշյանը կարծում է՝  նաև նոր ԸՕ-ով սահմանված վարկանիշային ընտրակարգն է նպաստում է  նրան, որ նախընտրական  շրջանում  քաղաքական ուժերի ներկայացուցիչների  ու թեկնածուների միջև  լինեն տհաճ միջադեպեր՝ վեճ, դանակահարություն, կրակոցներ: «Այս վարկանիշային ընտրակարգով սահմանված   մրշակցության  արդյունքում տեղի են ունենում նման խայտառակ դեպքեր: Դա միշտ էլ եղել է, […]

Երեխուդ արեւ երդվի . Հայկական Ժամանակ

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելել են Արարատի մարզ: Վեդի քաղաքում, երբ Ծառուկյանն ավարտեց իր ելույթը, քաղաքացիները մոտեցան եւ տարաբնույթ խնդիրներով դիմեցին, սակայն միայն մեկն էր, որ քաղաքական հարցադրում փորձեց անել: Մինչ քաղաքական հարցին անցնելը նա նախ խոսեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի առաջացրած մթնոլորտային փոշուց: «Ցեմենտի փոշու դեմ պայքարը ո՞նց է լինելու»,- հարցրեց միջին […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 40 անգամ

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ես ձեզ խոստանում եմ քրտնաջան աշխատանք. Կարեն Կարապետյան

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 24-ին հանդիպել է Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների բնակիչներին: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀԿ-ի բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է, համարձակ, պրագմատիկ, իրատեսական և այն թիմը, որն այդ ծրագիրն իրականացնելու է՝ ունի կամք, նպատակասլացությունդրանք կյանքի կոչելու համար: ՀՀԿ նախագահի […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընտրական գործընթացների կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 123 հրապարակումներ: 25 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի […]

Չէի ուզենա, որ Վարդուշ տատիկը արցունքն աչքերին Ծառուկյանի ձեռքերը համբուրեր… Հրապարակ

Ես չէի ուզենա, որ լավ վարչապետ լինելու համար բոլոր տվյալներն ունեցող Կարեն Կարապետյանն այսպես խրվեր նախընտրական քարոզարշավի մեջ եւ զբաղվեր մի կասկածելի գործով, որը որեւէ կապ չունի մեր երկրի տնտեսության եւ վարչապետի բուն պարտականությունների հետ։ Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այն տնօրենների թվում, որոնց sut.am-ը գաղտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի