«Տեղական իշխանիկները օրենքներ են թելադրում»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը կարծում է՝ նաև նոր ԸՕ-ով սահմանված վարկանիշային ընտրակարգն է նպաստում է նրան, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու թեկնածուների միջև լինեն տհաճ միջադեպեր՝ վեճ, դանակահարություն, կրակոցներ:
«Այս վարկանիշային ընտրակարգով սահմանված մրշակցության արդյունքում տեղի են ունենում նման խայտառակ դեպքեր: Դա միշտ էլ եղել է, բայց հիմա շատացել են այդպիսի դեպքերը: Եվ որքան որ գիտեմ, նմանատիպ պատմությունների մեջ ավելի շատ ներքաշված են իշխող կուսակցությունը, ԲՀԿ-ն ու ՀՅՖ-ն:
Այս ամենի համար մեղավոր է այս իշխանության ձևավորած իշխանական համակարգը, որովհետև ԱԺ-ում օրենք է ընդունում, բայց օրենքի կիրառման մեխանիզմներն էլ եթե կան, շրջանցվում են. օրենքին չեն ենթարկվում, փոխարենը՝ երթարկվում են տեղական իշխանիկներին: Տեղական իշխանիկներն էլ ամեն մեկը իր տարածքում օրենք է թելադրում: Այս իշխանությունը չի ենթարկվում օերնքերին ու Սահմանադրությանը: Քանի դեռ չունենք իրավական պետություն, այսպես էլ լինելու է», – նշեց Անահիտ Բախշյանը: