Դրայվը եղանակ է փոխում
Ներքաղաքական դաշտում շարունակվում են զարգանալ տարատեսակ իրադարձություններ: Բնական է, որքան մոտենում է ընտրության օրն, այնքան մեծանում է լարվածությունը: Իրականում գրեթե քաղաքական երկխոսություն չկա: Պաթոս, վերամբարձ կոչեր, բարի ցանկություններ ամեն օր կարելի է լսել, սակայն կոնկրետ ծրագրային, պրագմատիկ առաջրկներ գրեթե չկան:
Չնայած նոր վարչապետն ու իշխանությունը որոշակի ռացիոնալ առաջարկներ ունեն, ժողովուրդը տարիների ընթացքում իմունիտետ է ձեռք բերել և ամբողջապես չի վստահում իշխանական ծրագրերին: Լայն հաշվով եթե դիտարկենք, Կարեն Կարապետյանը կարողացել է որոշակի հույսեր արթնացնել մեր հիասթափված ժողովրդի շրջանում:
Իրադարձությունների հետագա ընթացքը ցույց կտա, հույսերը կարդարացվեն, թե հերթական հիասթափության ալիքը կբարձրանա, այնուամենայնիվ, հստակ է, որ վարչապետի կերպարով ու գործնական քայլերով մոտիվացված` նույնիսկ իշխանությանը չհավատացող շատ մարդիկ պատրաստ են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Ինչո՞ւ է ստացվել այսպես, այլ հարց է… Ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք…
Արման Ղարիբյան