24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 25, 2017

Եթե շարունակեն ինձ դիկտատոր անվանել, ես էլ նրանց ֆաշիստ կանվանեմ. Էրդողանը սպառնում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է եվրոպական լրատվամիջոցներում իրեն հասցեին վերջին շրջանում հաճախակի օգտագործվող «դիկտատոր» բնորոշմանը և իր՝ եվրոպական երկրներին «Ֆաշիստ» անվանելուն:  «CNNTurk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ իր մասին դիկտատոր են ասում, ինքն էլ նրանց ֆաշիստ է անվանելու: «Էրդողանին դիկտատոր անվանելու ազատությունը ունեք, իսկ Էրդողանը ֆաշիստ կամ նացիստ […]

«Եթե խախտում հայտնաբերեին, պատկերացնում եք չէ՞, թե ինչ կլիներ»

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու, նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանն ասում է, որ ամբողջ հանրապետությունում  պիտի փոխվի հիպոթեքային և ամբողջ բանկային համակարգը, քանի որ տոկոսադրույքները շատ բարձր են: «Այս տոկոսադրույքներով չի կարող երկիրը զարգանալ, չեն կարող տնտեսությունը, անհատը ու ձեռներցը զարգանան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` ներկայացնելով իրենց ծրագրում առաջարկած 15 կետերից մեկը: Դիտարկմանը, թե շատերի` այդ […]

Սա հեղաշրջում է, եւ իշխանությունները պարտավոր են …

Անդրանիկ Մարգարյան. մինչ օրս նրա տեղը բաց է: Մարդու նրա տեսակը համարյա չլրացվեց: Մարդասեր, բարի, հումորով, ավանդապաշտ ու հայրենասեր, գիտեր խոսքի արժեքը, գիտեր, որ պահին` ինչպես կողմնորոշվել: Քաղաքականության մեջ դեմ էր կտրուկ, «թուր-թվանքով» հարցեր լուծելուն : Գնահատում էր անգամ իրեն ամենասուր քննադատողների արժանիքները, քաղաքական հակառակորդների հայրենիքին մատուցած ծառայությունների գինը: 2004թ-ի ապրիլին էլի ներքաղաքական իրավիճակը Հայաստանում […]

Կարեն Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Անդրանիկ Մարգարյանի կտակը /տեսանյութ/

 Երջանկահիշատակ վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի  մահվան 10-րդ տարելիցին նրան այցելել էին հարազատերն ու ընկերները: Հարազատների կողքին էր նաև ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը:  Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվեց հոգեհանգստյան կարգ: Որից հետո  Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր խոսքը ուղղեց Մարգարյանների ընտանիքին: Նավասարդ Սրբազանը ընթերցեց երջանկահիշատակ Անդրանիկ […]

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի՝ ԱՄՆ-ի կոնգրեսական

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր […]

Մարտի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 27-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանը եւ ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը: ԹԵՄԱ՝   Աժ ընտրություններ.  քարոզարշավի ընթացք. նախընտրական ծրագիր:         Մարտի 27-ին՝  ժամը 11:30-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն դերասաններ ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Հրաչյա Հակոբյանը եւ ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածու Ժասմին Ասրյանը:   ԹԵՄԱ՝   […]

Այ տնաշեն էս ի՞նչ վիճակ ա, բա մենք ի՞նչի ենք գնացել բանտերով. Նիկոլին չքաշեք

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Հաղարծին գյուղում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ բացի իրենք դաշինքից ընտրություններին մասնակից մյուս բոլոր քաղաքական ուժերը պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար ու համահեղինակ են: «Մեր պարագայում Արամ Սարգսյանի համար են ասում, որ վարչապետ է եղել, բայց նա տեռորիստական, ճգնաժամային իրավիճակում եկել է, 6 ամիս վարչապետ է աշխատել, և իր ամենամեծ առաքելությունն […]

Ատրճանակ են պահել. քաղաքական թեժ կրքեր Էջմիածնում

 Երեկ գիշեր Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը: «Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի