24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2017

«Ոչ օրինապահ դաշտում աշխատողն էլ պետք է հասկանա, որ ինքը պրիցելի տակ ա»

Այսօր՝ մարտի 23-ին  կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հարկային, մաքսային վարչարարության բարեփոխումներին: Վարչապետի խոսքով՝  այդ բարեփոխումների արդյունքում կան որակյալ փոփոխություններ, կա հստակ տրամադրվածություն, որ ապահովեն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ` սահմանել կապույտ գոտի սահմանն անցնելուց հետո, 2018-ից սկսած` ԱԱՀ-ն չգանձել սահմանին մեքենասարքավորումների ներկրման դեպքում: Վարչապետը  հանձնարարեց ՊԵԿ նախարարին  հաղորդել բոլոր բարեփոխումների մասին, տարածել, թե ինչպես […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կոալիցիա են կազմել. Ն. Փաշինյան

«Ելք» դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ ասել է, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: «Երկու օր առաջ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է «Հ1»-ի եթերում, և տեղի ունեցավ մի բան, որը 2008-ին մեր ամենավատ երազներում չէինք կարող […]

Սպանել են նախկին պատգամավորին /ֆոտո, տեսանյութ/

Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին հայտնել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Կիեւի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն, հայտնում է РИА Новости-ն։   «Փոխհրաձգություն Է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել Է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված Է, նա ռուսաստանցի քաղաքական […]

«Մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց էրեխեքին հարսանիք անել»

Այսօր «Ծառուկյան» դաշինքը  քարոզարշավ անցկացրեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում:  «Այսօր ինձ շատերն են մոտենում ու ասում, որ 30-40 տարեկան կանայք աշխատանք չունեն. ոչ թե աշխատանք չունեն, այլ աշխատատեղ չկա: Պետք է 60-65 տարեկան մարդն էլ աշխատի, որ համ եկամուտ ունենա, համ ինքն իրեն լավ զգա: Այսօր բոլորդ վարկերի տակ եք, չէ՞, ու քանի՞ տոկոսով եք […]

Փոխնախարարը մեկնաբանեց վարչապետի նկատողությունը/տեսանյութ/

Կապի, տրանսպորտի և ՏՏ փոխնախանար Արթուր Առաքելյանը այսօր՝ մարտի 23-ին Կառավարության նիստից հետո անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի իրեն ուղղված նկատողությանը: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր դժգոհեց ճանապարհների շինարարության ընթացքի մասին. «Ժամը 5-ից հետո «պերեկուռ» են անում, աշխատող չկա: Կոշտ, շատ կոշտ վերաբերել»,- դիմելով Արթուր Առաքելյանին ասաց վարչապետը: «Վարչապետ Կարեն Կարապետյանն ի նկատի ուներ կոնկրետ կամուրջներ: Իհարկե, […]

Իրենք գոնե պիտի լռեն ու ներողություն խնդրեն. Մելիքյանը` Զուրաբյանին

«Մենք ներողություն խնդրելու խնդիր չունենք, եթե արել ենք, մենք պատրաստ ենք միշտ էլ ներողություն խնդրել, բայց ներողություն խնդրելու մասին ամենաքիչն իրավունք ունեն խոսել Կոնգրեսի ներկայացուցիչները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Գագիկ Մելիքյանն` արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը: Ըստ Լ. Զուրաբյանի` ՀՀԿ-ն պետք է ներողություն խնդրի […]

«Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, լավ մարդիկ են»

ԱԺ  ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, Կոտայքից ընտրացուցակով պատգամավորի թեկնածություն առաջադրած պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը նշեց՝  Կոտայքում բոլոր ուժերն էլ ունեն իրենց ծրագիրն ու տեսակետները ներկայացնելու հնարավորություն, իսկ դա, այսպես ասած,  հեշտացնում է ընտրողի գործը:  «Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, լավ մարդիկ են, բայց ընտրություն կատարելու համար ընտրողը պետք է ունենա այլընտրանքային տարբերակ: Մեկը գալիս ասում է՝ […]

«Ախր մենք ո՞ւմ հետ միանանք, ինչպե՞ս միավորվենք»

«Ախր մենք ո՞ւմ հետ միանանք, ինչպե՞ս միավորվենք։ Մյուս ուժերը մասնակցում են, որ գնան, Հանրապետականի հետ կոալիցիա կազմեն: Դուք էլի հիասթափություն եք ունենալու. ասում ենք, օրինակներ ենք բերում, մարդիկ ասում են՝ չէ, էլի, բայց ամեն դեպքում»,-այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա ներկայացմամբ` իրենք միակ ուժն են, որ […]

«Մի կին էլ սպառնում էր մարզպետի ականջները կտրել»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը համեմատաբար հանդուրժողական էին միմյանց նկատմամբ, բայց ընթացքում պատկերը փոխվեց:  «Արդեն հայտարարություններ են արվում, թե ինչ-որ մեկի «աչքերը կհանեն» , մի կին էլ սպառնում էր մարզպետի «ականջները կտրել», այս միտումը շարունակվելու է եւ առավել սրվելու է, բոլորին թվալու է, որ եթե ինչ-որ բան չանեն, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի