19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ախր մենք ո՞ւմ հետ միանանք, ինչպե՞ս միավորվենք»

«Ախր մենք ո՞ւմ հետ միանանք, ինչպե՞ս միավորվենք։ Մյուս ուժերը մասնակցում են, որ գնան, Հանրապետականի հետ կոալիցիա կազմեն: Դուք էլի հիասթափություն եք ունենալու. ասում ենք, օրինակներ ենք բերում, մարդիկ ասում են՝ չէ, էլի, բայց ամեն դեպքում»,-այսօր Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա ներկայացմամբ` իրենք միակ ուժն են, որ իրատեսական ծրագիր են ներկայացրել, որը ի վիճակի են կյանքի կոչելու:

«Հայաստանում երկար տարիներ իշխանափոխություն չի եղել, և ավելի քան 17 տարի խաղաղ իշխանափոխության փորձերը տապալվել են: Բայց այս անգամ այնպիսի ընտրական տեխնոլոգիաներ են ներդրված, որ մենք բոլորս հավատում ենք իշխանափոխությանը 2 րոպեի ընթացքում: Ո՞րն է դա. մեր դաշինքի քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորով կարող ենք իշխանափոխություն անել: Սա ամենակարևոր ուղերձն է, որ ձեզ ասում ենք, որ հավատաք ձեր 1 քվեին և այդ 1 քվեով քվեարկեք»,-կոչ արեց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ