18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, լավ մարդիկ են»

ԱԺ  ՀՀԿ  խմբակցության պատգամավոր, Կոտայքից ընտրացուցակով պատգամավորի թեկնածություն առաջադրած պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը նշեց՝  Կոտայքում բոլոր ուժերն էլ ունեն իրենց ծրագիրն ու տեսակետները ներկայացնելու հնարավորություն, իսկ դա, այսպես ասած,  հեշտացնում է ընտրողի գործը: 

«Բոլորն էլ մեր հայրենակիցներն են, լավ մարդիկ են, բայց ընտրություն կատարելու համար ընտրողը պետք է ունենա այլընտրանքային տարբերակ: Մեկը գալիս ասում է՝ ես աշխատավարձ եմ բարձրացնելու, մյուսը գալիս, ասում է՝ սա եմ անելու: Լավ կլինի, որ այս ամբողջ խոսակցությունը տեղի ունենա հանրության առաջ, որպեսզի բոլոր տեսակետները լսեն ու հեշտ կատարեն իրենց ընտրությունը»,- ասաց Վարդան  Այվազյանը:

Բանախոսը շեշտեց՝ պետության, ժողովրդի անվտանգության երաշխավորումւ ՀՀԿ-ի համար առանցքային նշանակություն ունի: 

«Մենք զերծ ենք ռեկլամային, պոպուլիստական հայտարարություններից: Ամպագոռգոռ հայտարարություններով խնդիր չես լուծի: Մենք մեր ծրագիրն ունենք: Պոպուլիստական հայտարարությունները ժամանակավոր են»,- ասաց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ