ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգում կընդգրկվեն նաև Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի գնումները
Մարտի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մամուլի ասուլիսը: Կարեն Թամազյանը լրատվամիջոցներին ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարված բարեփոխումները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացվելիք 4 միջոցառումներից 3-ն արդեն իսկ կատարվել են, իսկ վերջինը կավարտվի հաջորդ շաբաթ: Միջոցառումներից առաջինը, որն ավարտվել է փետրվարին, ներառում է […]