25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս երկրում ամենաքննադատվող անձը ես եմ. ՍերԺ Սարգսյան

«Շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, այն մարդկանց, ովքեր իրոք թեմայից չեն հասկանում, բայց խոսում են: Չեն ցանկանում, որովհետեւ մտածում են, որ սոցցանցերով կսկսեն անձնական վիրավորանքներ։ Դա էլ կա, բայց եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պետք է անենք դա»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով ԳԱԱ-ին ուղղված քննադատություններից:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:

Նախագահ Սարգսյանը կոչ արեց ավելի ակտիվ լինել, խոսել հաջողությունների մասին:

«Նախ ինչ վերաբերում է քննադատությանը, ապա մեր հասարակության մեջ որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից և զերծ չէ քննադատությունից: Կարծում եմ՝ այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, ամենաքննադատվող անձը ես եմ: Այդ քննադատությունից որևէ մեկը հաճույք չի ստանում, միայն երևի թե մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ, բայց այնուհանդերձ որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք չարությամբ լեցուն չեն, ուղղված են աշխատանքներն ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ»:

Նախագահն ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ