24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 17, 2017

«Բաց ճակատով»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Լյովա Խաչատրյանը կարծում է՝ «Ծառուկյան» դաշինքը  ծրագրերը, գաղափարները  հասկանալի են հանրության համար, բացի այդ՝ ժողովուրդը համակրանքով է վերաբերվում այդ քաղաքական ուժին: «Իսկ թե որքանով  է ժողովուրդը մեզ վստահում, այդ մասին կիմանանք ընտրության արդյունքերից հետո: Ե՛վ ինձ, և՛ Ծառուկյանին հասարակությունը շատ նորմալ է ընդունում: Ես […]

Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հանձնառություններին․ ԱԳ նախարար

Մարտի 16-ին Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում կայացավ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգը, որին ներկա էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հարգելի պարոն գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ […]

Սեյրան Օհանյանը` հայոց Սաակաշվիլի

Անկախ նրանից, թե ովքեր են մեղավոր Ջրառատի դեպքերի համար (իսկ կռվի մեջ գաթա չեն բաժանում), կատարվածը պետք է գրել ՕՐՕ-ի քաղաքական ակտիվում չշտապելով նաև հեռուն գնացող եզրակացություններ անել։ Եվ այնուհանդերձ, «կասկածել», որ պարոն Միլզի հետ հանդիպումից հետո… ձգենք պաուզան. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը, նկատեցիք, առաջինը հանդիպեց ՀՀԿ-ի հետ, ըստ ամենայնի, որ «քողարկի» իր թաքուն […]

Հաց բերողի մահվան հանգամանքները կպարզվեն. նոր մանրամասներ

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվի դատաբժշկական փորձաքննությանը: Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ բժշկական կենտրոնից այսօր վերցվել […]

Հաց բերողի գործով որոշ պաշտոնյաներ պետք է քրեական հետապնդման ենթարկվեն. Հրապարակ

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը ցնցել է ակտիվ, քաղաքացիական գիտակցություն ունեցող հանրությանը, որը ամիսներ շարունակ հետեւում էր «Սասնա ծռեր»-ի գործողություններին եւ դրանց հաջորդած իրադարձություններին։ Հաց բերողի առողջական վիճակի եւ բանտային պայմաններում դրա անհամատեղելիության, նրա հայտարարած եւ չընդհատվող հացադուլի մասին ահազանգում էին նրա փաստաբանները, որը մնում էր ձայն բարբառո հանապատի։ Հիմա Հաց բերողը չկա։ Եվ մարդիկ […]

Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են

Ուշադրություն Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում` Մարտի 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց […]

Դե գնդակահարեք. Հրապարակ

Մեր ւսղբյուրների փոխանցմամբ՝ Արթիկում ընտրատեղւսմասային հանձնաժողովներում ԲՀԿ անդամների տեղերն զբաղեցրել են ՀՀԿ-ական Մուշեղ Պետոյանի ազգականները։ Ասենք՝ նույն հանձնաժողովում մայրը ներկայացնում Է ԲՀԿ-ն, դուստրը՝ ՀՀԿ-ն։ Օրվա ուշ ժամերին Էլ, աչքից հեռու, ԲՀԿ թեկնածուներն այցելում են Պետոյանի շտաբ։ Մնում է, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ի տեղերն ուրիշներին տվողների առնչությամբ տված իր սպառնալիքը՝ «անձամբ եմ գնդակահարելու»,, Նաիրա Զոհրաբյանն իրականացնի: Օրվա […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի