01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանը` հայոց Սաակաշվիլի

Անկախ նրանից, թե ովքեր են մեղավոր Ջրառատի դեպքերի համար (իսկ կռվի մեջ գաթա չեն բաժանում), կատարվածը պետք է գրել ՕՐՕ-ի քաղաքական ակտիվում չշտապելով նաև հեռուն գնացող եզրակացություններ անել։ Եվ այնուհանդերձ, «կասկածել», որ պարոն Միլզի հետ հանդիպումից հետո… ձգենք պաուզան. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը, նկատեցիք, առաջինը հանդիպեց ՀՀԿ-ի հետ, ըստ ամենայնի, որ «քողարկի» իր թաքուն համակրանքը ՕՐՕ-ի նկատմամբ, ապա հանդիպեց այս դաշինքի հետ։ Չմոռանանք, որ Հայաստանում ԱՍՆ-ը մի չքնաղ «ապրոբացիա» է ունեցել՝ հանրությանը շարժելու առումով՝ ի դեմս Սերժ Թանկյանի իրապես ֆանտաստիկ մարդաշատ համերգի։

Չմոռանանք, որ պարոն Միլզը «Սասնա ծռերի» օրերին բավականին սրտացավ էր «ծռերի» հանդեպ, այդ հետո ԱՄՆ-ի դեսպանատունը վետո դրեց «ծռերի»՝ ԱՄՆ մուտքի վրա։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է ՕՐՕ-ն ինչ-որ բանի է նախապատրաստվում։ Ինչի՞, կիմանան ՕՐՕ-ն մոդերացնողները, որոնք շատ են ցանկացել, որ ԱՄՆ-ի երկու «քաղաքացիները» Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, քով քովի լինեն, բայց դեֆակտո այդ կոնգլոմերատը ղեկավարի Սաակաշվիլու հետ ռեինկառնացվելու պատրաստ Սեյրան Օհանյանը յուր երրորդ շնչառությամբ։ Ի դեպ, նկատենք, որ պայքարի, ըմբոստության հետընտրական ֆորս մաժորի բոլոր պարամետրերն առկա են այս դաշինքում (լավ է հաշվարկված կոնգլոմերատը)։

Թույլ տանք մեզ կարծել նաև բացի ներքաղաքական «ֆիշկա» լինելուց, այս դաշինքը, հնարավոր է, ղարաբաղյան սպասվող զարգացումների համար է նաեւ «նախատեսված»։ Իհարկե, չենք կարծում, որ ղարաբաղյան «գետնին» վրա շատ արագ գործընթացներ կարող են լինել, սակայն Ռուսաստան-Թուրքիա վերջին զարգացումները, Սերժ Սարգսյանի, նաև Ալիևի նոն-ստոպ այցերը Ֆրանսիա որոշակի ֆոն ստեղծում են մասամբ այդպես կարծելու համար։

Մանավանդ որ ահագին հետաքրքիր թեզ են առաջ քաշում և Ռուսաստանը, և Ֆրանսիան ազատագրված հինգ շրջանների վերադարձի դիմաց Ղարաբաղի անկախություն կամ միջանկյալ կարգավիճակ։ Մի քիչ ֆանտաստիկ է թվում, բայց …

Ո՞ւմ կողմից կխաղւս ՕՐՕ-ն այդ ժամանակ. սա է թերևս գլխավոր խնդիրը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ