18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 10, 2017

Վարչապետի «սատանայական» ծիծաղը շոկի է ենթարկել /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի «սատանայական» ծիծաղի տեսանյութը ապշեցրել է մարդկանց։ Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարտի 8-ին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինի ելույթից հետո վարչապետը սարսափազդու ծիծաղում։ Ընդ որում, ելույթում բանախոսը Մեյին մեղադրել է հանցավոր համագործակցությունների մեջ, ու թե ինչն է առաջացրել վարչապետի ծիծաղը, անհասկանալի է։  

Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է

ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հ սկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և […]

Բավական լուրջ հետեւություններ են արվել (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բելգիա, Ֆրանսիա, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին այցերն, ինչպես նաև նախագահի տված վերջին հարցազրույցում շատ հստակ շեշտադրումնե են արված մեր արտաքին ուղղվածության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Ֆրանսիայի նախագահի հայտնի հայտարարությունը` հետաքննության մեխանիզմների ներդրման […]

Սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են. սրտաբան /տեսանյութ/

«Սեզոնային փոփոխությունների ժամանակ հատկապես գարնան սկզբին սրվում են սրտանոթային հիվանդությունները: Ցավոք սրտի Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սրտանոթային հիվանդություններին: Այս հիվանդությունների ոչ միայն մահացությունն է բարձր, այլ նաև մահացությունը»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը: Սրտաբանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` մարտի 10-ին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 12.00-18.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սամվել Սանամյանը հանդիպել է Հրազդանի Կոճոռ թաղամասի ընտրողների հետ (տեսանյութ)

Մարտի 9-ին տեղի է ունեցել 10-րդ ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի հանդիպումը Հրազդանի Կոճոռ թաղամասի բնակիչների հետ։ Մարդաշատ հանդիպման ընթացքում Կոճոռ թաղամասի ընտրողներն ընդգծում էին, որ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանն ունի այն ներուժն ու պատրաստակամությունը, որ կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել Կոտայքի մարզը և Հրազդանի տարածաշրջանն այնպես, ինչպես […]

Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու դաշինքները խոստանում են բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատկացնել պետական աջակցություն, ներգրավել մեծ ներդրումներ տնտեսությունը զարգացնելու համար, ամրապնդել սփյուռքի հետ գործարար կապերը, վերահսկել հանքարդյունաբերության ոլորտը, հարկման դաշտ բերել ստվերային տնտեսությունը եւ անգամ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Այս խոստումները ներառված են ընտրություններին […]

Տղամարդը կացնահարել է անցորդներին․ կան վիրավորներ /տեսանյութ/

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքի կայարանում 7 հոգի լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց վրա է հարձակվել կացնող զինված մի տղամարդ։ Վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Հայտնի է, որ հանցագործը նախկին Հարավսլավիայից փախստական է, 36 տարեկան, նա հոգեկան լուրջ խնդիրներ ունի։ Տղամարդը, կացինը ձեռքին, հարձակվել է մարդկանց վրա ու սկսել հարվածել նրան։ Երբ ոստիկանությունը փորձել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի