25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սամվել Սանամյանը հանդիպել է Հրազդանի Կոճոռ թաղամասի ընտրողների հետ (տեսանյութ)

Մարտի 9-ին տեղի է ունեցել 10-րդ ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի հանդիպումը Հրազդանի Կոճոռ թաղամասի բնակիչների հետ։ Մարդաշատ հանդիպման ընթացքում Կոճոռ թաղամասի ընտրողներն ընդգծում էին, որ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանն ունի այն ներուժն ու պատրաստակամությունը, որ կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել Կոտայքի մարզը և Հրազդանի տարածաշրջանն այնպես, ինչպես ցանկանում է հրազդանցին` մարզի բնակիչների խոսքը հասցնելով վերջնական նպատակին։

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Հրազդանի քաղաքպետը, Կոճոռ թաղամասի ներկայացուցիչներ։

Հրազդանի քաղաքապետ, Սամվել Սանամյանի ընտրական շտաբի ղեկավար Արամ Դանիելյանը նշեց, որ շատ քաղաքական ուժեր այս օրերին տալիս են խոստումներ, որոնք շատ դեպքերում անիրատեսական են։ Նա նկատեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաջատեղյակ է բոլոր խնդիրների մասին։ Քաղաքապետը նաև ընդգծեց, որ այսօր մեր երկրի վարչապետն է Կարեն Կարապետյանը՝ բարեփոխումների մեծ թիմով, թիմ, որի անդամ է նաև Սամվել Սանամյանը։ «Բարեփոխումները հանգեցնելու են ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, երկրի անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։ Սամվել Սանամյանը անցել է մեծ ուղի՝ հասնելով գեներալի կոչման, բայց նրա ամենաբարձր կոչումը ընկերասեր մարդու կոչումն է։ Նա ընկերոջ, ժողովրդի կողքին կանգնող մարդ է»,- ասաց Արամ Դանիելյանը։

Ըստ Կոճոռ թաղամասի մտավորականության ներկայացուցիչ Արթուր Կիրակոսյանի՝ այս օրերին շատ են հնչում կարծիքներ Հայաստանի բարեկեցության և անվտանգության հետ կապված։ Սակայն ժողովուրդը պետք է գնահատի, տարանջատի իրատեսական և ոչ իրատեսական ծրագրերը, կատարի ճիշտ ընտրություն, որը երկրին ու ժողովրդին իրապես կբերի բարեկեցություն և անվտանգություն։ Դրա համար պետք է աջակցել ՀՀԿ նոր մոտեցումներին, նոր ծրագրերին և վերջապես նոր դեմքերին՝ ի դեմս Կոտայքի մարզում վարկանիշային ցուցակով առաջադրված և անաղարտ կենսագրություն ունեցող Սամվել Սանամյանի։

Հանդիպման ընթացքում աշուղ Ալմաստը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ իրենք ցանկանում են արդարին ու ուղղամիտ մարդուն ընտրել պատգամավոր, որպեսզի գնա խորհրդարան, փոխվի խորհրդարանը, օրենսդիր մարմնում բարձրացնի իրենց ձայնը. «Եվ մենք ունենք այդ մարդուն՝ մեր շատ սիրելի ու պատվելի Սամվել Սանամյանին»։

ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը, դիմելով կոճոռցիներին, նկատեց, որ աշխատելով տարբեր կառույցներում՝ միշտ եղել է որոշում կայացնող և որոշումներ կայացնելով՝ եկել-հանգել է մի իրավիճակի, որ պետք է կանգնի իր քաղաքի կողքին։ «Իմ քաղաքը Հրազդանն է, իմ քաղաքացին հրազդանցին է։ Ես ուզում եմ պայքարել հրազդանցու կերպարի, հրազդանցու ես-ի համար։ Ես Հրազդանից երբեք չեմ կտրվել։ Այս բազմության մեջ մարդիկ կան, որ ինձ 40 տարի ճանաչում են։ Այստեղ մարդիկ կան, ում հետ ես փոքր հասակում խաղացել եմ։ Իմ հնարավորություններն այսօր ես ուզում եմ օգտագործել հրազդանցու համար։ Ես մանդատի համար չեմ պայքարում, մանդատը ձերն է լինելու։ Ում էլ ընտրեք, պետք է պահանջատեր լինեք։ Կան շատ խնդիրներ, որոնք լուծելի են ու կլուծվեն։ Կառաջանան նոր պրոբլեմներ, որոնք նույնպես կլուծենք միասին։ Ամենակարևոր բանն այն է, որ մարդ խնդիրներից չվախենա։ Պետք է հետևողական լինել և լուծել բոլոր խնդիրները։ Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ, որ իմ կողքին եք, և պետք է կոչ անեմ լինել մեր անվտանգության և առաջընթացի համար պայքարող»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ