18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 10, 2017

Քաղաքական ուժերի խնդիրներից

«Ընտրություններն աչքի են ընկնում իրենց մեղմությամբ, բոլոր կուսակցությունները հասկանում են, որ վատ վիճակում են գտնվում, քանի որ որևէ կուսակցություն կամ դաշինք պատրաստ չէր գնալ խորհրդարանական համակարգով ընտրության, պատրաստ չէր ունենալ տարածքային ցուցակներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա` նույնիսկ ՀՅԴ-ն, որ բավական հարուստ կենսափորձ ունեցող քաղաքական ուժ է, բավական լուրջ դժվարություն […]

«Մեզ մի ընտրեք, եթե․․․» /տեսանյութ/

Քիչ առաջ Ելք դաշինքի ընտրացուցակի երրորդ տեղը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էրեբունի համայնքում քաղաքացիների հետ զրույցում նշեց․ «Եթե որեւէ մեկը կարծում է, որ քվեարկելով իմ, Էդոն Մարուքյանի կամ Արամ Սարգսյանի օգտին, մեզ լավություն է անում, ուրեմն մեզ մի ընտրեք»։ Վերջինս նշեց, որ իրենք ուզում են պատասխանատվություն ստանձնել իրենց ուսերին վերցնել ծանր մի բեռ, երկիրը […]

Չավուշօղլուին վռնդում են

Չավուշօղլուին վռնդում են նաև Շվեյցարիայից: Թուրքիայում կայանալիք սահմանադրության փոփոխման հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն մարտի 12-ին պատրաստվում էր հանդիպել Շվեյցարիայի թուրք երկքաղաքցիների հետ և համոզել հանրաքվեի ժամանակ ձայնը տալ Էրդողանի նոր սահմանադրությանը…Հանդիպումը նախատեսվում էր կազմակերպել Hilton Zürich Airport-Hotel-ում…Սակայն այսօր,DW-ի տեղեկություններով այդ հյուրանոցի մենեջեր Ալեքսեյ Լինչուկը հայտնել է,որ անվտանգության ապահովման պատճառներով հյուրանոցը չեղարկել է […]

«Թող գործի տեղ լինի, պարապությունից բլոտ ենք խաղում» /տեսանյութ/

Նախընտրական քարոզարշավի շրջանակում քիչ առաջ Էրեբունի համայնքում Ելք դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, զրուցելով բակում հավաքված քաղաքացիների հետ, ասաց, որ եթե վերջինները ճիշտ ընտրություն կատարեն, ապա վիճակը կբարելավվի։ Բակում նստած պապիկներից մեկը ասաց․ «Էս 20 տարի ա՝ ընտրում ու ընտրում ենք, բայց բան չի փոխվում»։ Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ իսկ ո՞ւմ եք ընտրել նախորդ անգամ։ Քաղաքացիներից մեկը […]

Ինչո՞ւ ենք մենք անտեսվել. զոհված զինծառայողի հայրը՝ Սեյրան Օհանյանին

Այսօր՝ մարտի 10-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին զոհված զինծառայող Գոռ Պողոսյանի հայրը՝ Գագիկ Պողոսյանը, հարց է ուղղել, թե ինչու 12 տարի շարունակ պաշտպանության նախարարությունից որեւէ աջակցություն չի ստացել։ Գագիկ Պողոսյանը նշել է, որ ինքն ու կինը ամսական 30 հազար դրամ թոշակ են ստանում, սակայն այս տարիների ընթացքում […]

Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 10 օր առաջ մեկնարկած աշխատանքների նպատակը ձմռան ամիսներին փողոցներում շաղ տված ու նաև դիտահորերում հայտնված աղ ու ավազի պատճառով ջրի հնարավոր դժվարանցանելությունը կանխարգելելն է: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Այնուհետ հեղեղատար համակարգերը նաև լվացվում […]

Որ մեզ ընտրեք, լավ կլինենք

Երեւանի Էրեբունի համայնքում Ելք դաշինքը իրականացնում է նախընտրական քարոզրաշավ։ Քարոզարշավի ընթացքում ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի ցուցակով առաջադրված Նիկոլ Փաշինյանը, նայելով պատուհաններից նայող մարդկանց, ասաց, որ ուրախ է, որ Էրեբունու բնակիչներին տեսնում է բարձր ու գարնանային ջերմ տրամադրությամբ։ Փաշինյանը կոչ արեց՝ «Ապրիլի 2 գնացեք ընտրատեղամաս, վերցրեք համար 1 քվեաթերթիկը, որի առաջին էջում գրված են այս անունները՝ […]

Սոցիալ տնտեսական ծանր վիճակից ելք կա․ Փաշինյանը՝ էրեբունցիներին /տեսանյութ/

Այժմ Երեւանի Էրեբունի համայնքում Ելք դաշինքը իրականացնում է նախընտրական քարոզրաշավ։ Քարոզարշավի ընթացքում ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի ցուցակով առաջադրված Նիկոլ Փաշինյանը մոտենալով բնակիչներին՝ նշում էր․ «Հայաստանը համակած սոցիալ տնտեսական ծանր վիճակից ելք կա։ Պարզապես հարկավոր է ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս եւ կատարել ճիշտ ընտրություն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի