25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ենք մենք անտեսվել. զոհված զինծառայողի հայրը՝ Սեյրան Օհանյանին

Այսօր՝ մարտի 10-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին զոհված զինծառայող Գոռ Պողոսյանի հայրը՝ Գագիկ Պողոսյանը, հարց է ուղղել, թե ինչու 12 տարի շարունակ պաշտպանության նախարարությունից որեւէ աջակցություն չի ստացել։

Գագիկ Պողոսյանը նշել է, որ ինքն ու կինը ամսական 30 հազար դրամ թոշակ են ստանում, սակայն այս տարիների ընթացքում այլ աջակցություն նախարարությունից չեն ստացել։
Պողոսյանի խոսքով՝ ինքը մի քանի անգամ դիմել է նախարարության աշխատակիցներին՝ փորձելով հասկանալ, թե ինչու ամեն տարի իրենց համար նախատեսված հանգստի արտոնությունից չեն կարող օգտվել, սակայն այդ հարցը անարձագանք է մնացել։
«Ասում են՝ զոհված զինծառայողների ծնողները կարող են ամեն տարի գնալ հանգստանալու պետության հաշվին, բայց այսքան ժամանակ չենք գնացել, ինչո՞ւ, դուք այս տարիներին նախարար եք եղել»,–ընդգծել է Գագիկ Պողոսյանը:
Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է, թե արդյոք իրե՞ն են դիմել։
Գագիկ Պողոսյանը հակադարձել է՝ ինչու պետք է նախարարին դիմեր, եթե դա նախարարությունն է սահմանել։ Սեյրան Օհանյանն էլ իր հերթին ասաց, թե ով իրեն դիմել է, աջակցություն ստացել է։
Պաշտպանության նախկին նախարարը զոհված զինծառայողի հոր տվյալները վերցրեց՝ խոստանալով նրան օգնել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ