24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 10, 2017

Համացանցում է հայտնվել Ստալինի թաղման տեսանյութը /տեսանյութ/

Ամերիկացի պատմաբան Դուգլաս Սմիթը նախկինում անհայտ մի տեսանյութ է հրապարակել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի թաղման արարողությունից։ Պատմաբանն այդ տեսանյութը հայտնաբերել է լուսանկարների հետ, որոնք արվել են 1952-54 թվականներին՝ ՌԴ մի շարք քաղաքներում ամերիկացի դիվանագետների կողմից։

Էտ հարցը հանրապետականներին տուր. Սեյրան Օհանյանը գրկեց տիկնոջը

Այսօր՝ մարտի 10-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Կոտայքի մարզի Հաճն քաղաքում երկու տարեց կին մոտեցան դաշինքի առաջին համարի թեկնածու, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Օհանյան ջան, բա մեր թոշակը երբ է բարձրանալու: Տղա ջան, սենց ապրել չի լինի: Ժամանակին խի՞ չարեցիր»,-հարց ուղղեցին կանայք: Սեյրան Օհանյանը գրկեց տարեց կնոջը և խոստացավ ընտրվելու դեպքում օգնել: Հավաքի մասնակից […]

Պետք է աշխատող մարդու համար ստեղծենք բարենպաստ միջավայր. Կարեն Կարապետյան

Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կառուցելու այնպիսի երկիր, որ ապագա սերունդը երբևէ չմտածի այն լքելու և արտերկիր տեղափոխվելու մասին, այնպիսի երկիր, որով բոլորը կհպարտանան: Այս մասին Սիսիանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Պետք է կառուցենք այնպիսի պետություն, որ անկախ նրանից՝ դա կլինի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՞, թե սովորական քաղաքացու երեխան կամ թոռը, չի մտածի այստեղից […]

Ճիշտ չէ պոպուլիզմ որակումը. Ա. Մարտիրոսյան

«Հայաստանում, ցավոք սրտի, տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է, այլ քաղաքականությանը կցված է, քաղաքականույթյունն է որոշում տնտեսությունը, դաշտը սարքել են մոնոպոլ, դա էլ հերիք չէր, հիմա էլ ամբողջ քաղաքական համակարգը տանում են ժառանգական փոխանցման»,-այսօր նախընտրական ծրագրերի քննարկման ժամանակ ասաց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ իրենց ծրագրի տնտեսական մասի իրագործման դեպքում կարող […]

«Միայն կենացի տեսքով հնչում է, ու քայլ չկա»

Կորնադ Ադենաուրե հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկումներ է կազմակերպում`հնարավարութուն տալով ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին ներկայացնել իրենց ծրագրային դրույթերը: «Ելք»-ը դաշինքի տնտեսական ծրագիրը ներկայացրեց պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը: «Այն թեման, թե ինչ պետք է անել մեր երկրի համար, կարծես թե գիտենք, այդ պատճառով շեշտադրում ենք կատարել քայլերի վրա: Իհարկե, խոսել քայլերի […]

Մեծ Բրիտանիայում կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել: Քննարկմանը մասնակցող մոտ 20 պատգամավորներ կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պատգամավորները որպես պատճառ նշել են այն հագամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական […]

«Անկեղծ զինվորականի խոսք՝ կյանքս հայրենիքին պատիվս ոչ մեկին»

«Մենք առանց Ձեզ չենք կարող հասնել հաջողությունների: Մեր խնդիրը արմատական բարեփոխումներ իրականացնելն է: Մեզ հմուտ կառավարիչներ են պետք»,-այսօր՝ մարտի 10-ին Կոտայքի մարզի Հաճն քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ՝ հավաքվածներին դիմեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 1 համարի թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանը իր ելույթում նկարագրեծ իր երազած Հայաստանի պատկերը.«Ես ուզում եմ հայ մարդուն բարևել , սեղմել […]

Միշտ էլ դուք եք եղել էլի. Հրանտ Բագրատյանը՝ ՀՀԿ-ականին

«ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը խարսխված է «Անտանգություն և առաջընթաց» կարգախոսի վրա»,-այսօր Կորնադ Ադենաուր հիմնադրամի կազմակերպած նախընտրական քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, Ֆինանասների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նշեց, որ չնայած սրան՝ իրենց ծրագրի ամենակարևոր կետերից մեկը վերաբերում է տնտեսական զարգացմանը: «Տնտեսական մասն ու առաջընթացը, ամենակարևոր մարտահրավերները ներկայացված են նախընտրական ծրագրում»,-նկատեց նա: Դավիթ Սարգսյանն ասաց, որ […]

Ով ինչ է դրել զոհասեղանին

«Մենք հիմա գործ ունենք իշխանությունների թիրախային ընդդիմության հետ»,-այսօր՝ մարտի 10-ին Հաճն քաղաքում «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա ընդգծեց, որ նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը թողել է իր հեքիաթային կյանքը Ամերիկայում և հայրենադարձվել: «Ապրիլի 2-ին, իրոք, դուք սքանչելի այլընտրանք ունեք հանձինս մեր դաշինքի, կոչ եմ անում բոլոր ընդդմիմադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի