01 Մարտի, Saturday, 2025
KFC

Մեծ Բրիտանիայում կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել:

Քննարկմանը մասնակցող մոտ 20 պատգամավորներ կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պատգամավորները որպես պատճառ նշել են այն հագամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աճել են մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Պատգամավորները քննադատել են նաև Թուրքիայի հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած քաղաքականությունը, պնդելով, որ վերջինս Անկարա կատարած այցի ժամանակ չէր խոսել այնտեղ տեղի ունեցող խախտումների մասին, փոխարենը մեծ տեղ էր հատկացվել ռազմական և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող պայմանագրերին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թերեզա Մեյի այցի ընթացքում երկու երկրների միջև ռազմական ինքնաթիռի նախագծման համար ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել :

Մեծ Բրիտանիայի «Աշխատավորական կուսակցության» անդամ պատգամավոր Ջոան Ռայանը նշել է, որ առևտրին վերաբերող պայմանագրերը երբեք չեն կարող մարդու իրավունքերի խնդրից գերակա լինել:
Նշյալ պայմանագրրի հարցում իր մտահոգությունն էր արտահայտել նաև պատգամավոր Էն Քլվիդը: Նա նշել է, որ Թուրքիայի կողմից գնված զենքերը ի վերջո օգտագործվելու են սեփական ժողովրդի դեմ:
Պատգամավորներից ոմանք էլ քննադատել են Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը և դրա շրջանակներում մամուլի և մտավորականների դեմ իրականացվող ճնշումները: Նշվել է, որ այժմ Թուրքիայում հուլիսի 15-ի գործով 40 հազարից ավել մարդ ձերբակալված է:
Նիստի ընթացքում պատգամավորները իրենց մտահոգությունն են հայտնել, որ իրենց երկրի որոշ իշխանամետ պատգամավորներ խուսափում են Թուրքիայի վերաբերյալ քննադատական հայտարարություններ անել: Իսկ պատագամավոր Ռայանն էլ ավելացրել է, որ եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետագայում ավելի կոշտ դիրքորոշում չցուցաբերի այս երկրի հարցում, ապա կարող է զղջալ դրա համար:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ