05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Միայն կենացի տեսքով հնչում է, ու քայլ չկա»

Կորնադ Ադենաուրե հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկումներ է կազմակերպում`հնարավարութուն տալով ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին ներկայացնել իրենց ծրագրային դրույթերը:
«Ելք»-ը դաշինքի տնտեսական ծրագիրը ներկայացրեց պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Այն թեման, թե ինչ պետք է անել մեր երկրի համար, կարծես թե գիտենք, այդ պատճառով շեշտադրում ենք կատարել քայլերի վրա: Իհարկե, խոսել քայլերի ու տնտեսական մոդելների մասին հնարավոր է որոշակի դեպքում, քանի որ արդարադատության գործառույթը մեր երկրում բացակայում է, կոռուպցիան առկա է և այլն: Կոռուպցիայի դեմ պայքարի որևէ քայլ չկա, միայն կենացի տեսքով հնչում է ու քայլ չկա, իրականում, նման պայմաններում տնտեսութունը չի կարող զարգանալ: Տնտեսական զարգացում չենք կարող ապահովել կոռուպցիոն համակարգի և արդարադատության բացակայության պայմաններում»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է դաշինքի ծրագրում ընդգրկված կետին, որով իրենք դեմ են Եվրասիական տնտեսական միության անդամակցությանն, ապա Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց դաշինքում ընդգրկված պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, դեմ են քվեարկել ԵԱՏՄ-ին միանալու: «Որովհետև համարում են, որ դա սխալ է, և Հայաստանը չի զարգանում այդ տնտեսական միության շրջանակներում անկախ նրանից, որ մենք դեմ ենք քվեարկել, դա տեղի է ունեցել, վնասներ ենք կրել, սակայն մենք ունենք նաև պարտավորություններ»,-ասաց Մ. Թանդիլյանը և հավելեց, որ պատրաստ են իշխանության գալու դեպքում ուսումնասիրել բոլոր պայմանագրերը՝ կապված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, որպեսզի պարզա հասկանան, թե ինչպես են խզելու հարբերությունները, ավելի ճիշտ՝ ինչպես են լքելու այդ միությունը, ապա կվերսկսեն բանակցությունը ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի մտնելու պայմանագրի ստորագրման համար:
Նա հայտարարեց. «Քաղաքական սխալ է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ