21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 10 օր առաջ մեկնարկած աշխատանքների նպատակը ձմռան ամիսներին փողոցներում շաղ տված ու նաև դիտահորերում հայտնված աղ ու ավազի պատճառով ջրի հնարավոր դժվարանցանելությունը կանխարգելելն է: Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Այնուհետ հեղեղատար համակարգերը նաև լվացվում են` եթե մասնագետները նաև խողովակաշարեր ներթափանցած թափոններ են հայտնաբերում: Գործընթացն այս փուլում ավարտական չէ, քանի որ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ: Դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները նույն օրվա ընթացքում տեղափոխվում է աղբավայրեր`«Սանիթեք» ընկերության կողմից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ