15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 21, 2016

Պուտինի ամենամյա, մեծ ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական, ամենամյա մեծ ասուլիսը տեղի կունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին։ Ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 22-ին, սակայն հետաձգվել է, քանի որ այդ օրը Պուտինը պետք է մասնակցի Թուրքիայում սպանված ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին հրաժեշտի հետ կապված սգո միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Պուտինի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն բանի կապակցությամբ, […]

Կարեն Կարապետյանը հանդիպել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է  Հասան Ռոհանին՝  ավելացնելով, որ  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:  Հասան Ռոհանին միաժամանակ  հույս է […]

Բաքվում անհանգիստ են

Հայաստան-Իրան հարաբերությունների ամենաբարձր և խիստ բարեկամական մակարդակի ապացուցյն է նաև այն հանգամանքը, որ այօսր Երևան ժամանած Իրանի նախագահ Հ. Ռուհանիին Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը դիմավորել է հենց «Զվարթնոց» օդակայանում: Այս փաստը ոչ միայն գրեթե կայծակնային արագությամբ տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այլ նաև դատելով արձագանքներից, արդեն իսկ հասցրել է լուրջ անհանգստություն առաջացնել Բաքվի վարչակարգի քարոզչական գործողությունները […]

Հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն: Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2017 թվականը քառամյա ծրագրի եզրափակիչ տարի է ու, ըստ այդմ, բյուջեի ծախսերը՝ իրենց ուղղվածությամբ և […]

Անբարեխիղճ մսավաճառների վաճառքի կետերը կփակվեն

2017-ի հունվարից կկասեցվեն Գումի շուկայի հարևանությամբ գործող մսամթերք վաճառող այն կետերը, որտեղ կարձանագրվեն խախտումներ: ՍԱՊԾ անասնաբուծության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է՝  մսավաճառների հետ վերջնական համաձայնության են եկել: «Նախկինում մենք տուգանում կամ ժամանակավորապես կասեցնում էինք նրանց գործունեությունը, բայց հիմա խախտման դեպքերի հայտնաբերման դեպքում վերջնականապես կփակվեն այդ ցանցերը», – նշել է Հովհաննես Մկրտչյանը: […]

Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային ժառանգությունն անհետանում է

Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուրնիայի ագորան (հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովները), պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները անտերության են մատնված: Ինչպես նշում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը, Բասմանե պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է: Այդ հարստության մի մասն է նաև 1863 թվականին կառուցված […]

«Սերը այգում համբուրվելը չի միայն…». երեխաներին էլ բռնանում եմ

«Մենք այսօր կորցնում ենք արժեքներ և դրա պատճառով է նաեւ, որ ստիպված ենք ասել, որ 7, ընտանիքը սեր է, եւ դա բռնություն չպետք է ենթադրի: Երկրորդ խնդիրը կատարողական հատվածում գործընկերության պակասն է: Յուրաքանչյուր պետական մարմին փորձում է խնդիրը ինքնագլուխ լուծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նկատեց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանը Անդրադառնալով վերջերս դատարանի կայացրած որոշմանը, […]

Սենսացիան ապահովված է (վիդեո)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ղարաբաղի վերաբերյալ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին` ասաց, որ նման կերպ ՀԱԿ-ը ցույց տվեց, թե ինչ  սկզբունքներով է գնում դեպի խորհրդարանական ընտրությունները: «Ընտրությունները ցույց կտան, թե որքանով են ընդունելի նրա սկզբունքները հասարակության կողմից: Եթե նպատակը սենսացիոն գաղափարների հիման վրա քարոզչությունը կառուցելն էր, ապա սենսացիան ապահովված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի