«Սերը այգում համբուրվելը չի միայն…». երեխաներին էլ բռնանում եմ
«Մենք այսօր կորցնում ենք արժեքներ և դրա պատճառով է նաեւ, որ ստիպված ենք ասել, որ 7, ընտանիքը սեր է, եւ դա բռնություն չպետք է ենթադրի: Երկրորդ խնդիրը կատարողական հատվածում գործընկերության պակասն է: Յուրաքանչյուր պետական մարմին փորձում է խնդիրը ինքնագլուխ լուծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ Արշակ Գասպարյանը
Անդրադառնալով վերջերս դատարանի կայացրած որոշմանը, երբ 8 տարեկան դստերը մարմնական վնասվածքներ հասցրած հայրը դատապարտվել էր ընդամենը 30 հազար դրամ տուգանքի, Գասպարյանը նշեց . «Գործը սխալ է որակված: Պատիժը մեղմացնող հանգամանք էր դիտարկվել մինչեւ 14 տարեկան երեխաներ խնամքին ունենալը: Այն երեխային, որի նկատմամբ բռնություն էր գործադրվել: Պատժի համաչափությունը պետք է վերաբերի անձին, իսկ անձը բնութագրող հանգամանք չի կարող դիտարկվել երեխայի առկայությունը, նման հանգամանք կարող է լինել վերաբերմունքը երեխայի հանդեպ: Երեխա ունենալը անձին որեւէ կերպ չի բնութագրում»: