10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային ժառանգությունն անհետանում է

Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուրնիայի ագորան (հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովները), պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները անտերության են մատնված: Ինչպես նշում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը, Բասմանե պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է:

Այդ հարստության մի մասն է նաև 1863 թվականին կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառույցներով՝ Սուրբ Մեսրոպ արական դպրոցը և Սուրբ Հռիփսիմե օրիորդաց դպրոցը:

Նշվում է, որ եկեղեցին մինչև 1915 թվականը, երբ հայ համայնքը զգալիորեն նվազեց, եղել է իզմիրցի հայերի կարևոր կենտրոններից մեկը: 1922 թվականին բռնկված մեծ հրդեհից փրկվելու համար հայերը ապաստանել են հենց Սուրբ Ստեփանոս եկեղեցում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ