14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինի ամենամյա, մեծ ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական, ամենամյա մեծ ասուլիսը տեղի կունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին։ Ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 22-ին, սակայն հետաձգվել է, քանի որ այդ օրը Պուտինը պետք է մասնակցի Թուրքիայում սպանված ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին հրաժեշտի հետ կապված սգո միջոցառումներին։

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Պուտինի  մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այն բանի կապակցությամբ, որ հինգշաբթի տեղի Է ունենալու Թուրքիայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հուղարկավորությունը, նախագահը որոշում Է ընդունել տարեկան մեծ մամուլի ասուլիսը չանցկացնել այդ օրը։ Նախագահը մասնակցելու Է սգո միջոցառումներին։ Նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին»,-հայտնել Է Պեսկովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ