15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 21, 2016

Արտահանումը երկնիշ աճում է

2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Ըստ ԱՎԾ-ի, աճ է արձանագրվել արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով եւ շինարարությունում՝ […]

Ռեզին ու կոշիկ են վառում. երեխաները ցրտին չեն դիմանում

«5 փոքր երեխա ունեն ու չեն կարողանում տաքանալ: Տարբերակ չունեն ու սրանից նրանից հին կոշիկ են խնդրում, որ վառեն: Ռեզինի հոտը թաղով մեկ տարածվում է: Հարևաններով հավաքվել՝ ասել ենք, որ ռեզին չվառեն, բայց ճար չկա: Ասում են՝ փայտ տվեք վառենք, երեխաների հետ ցրտից չենք մեռնելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երևանի բնակիչՄիշա  Մկրտչյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ մարդիկ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Կամովին. Հրապարակ

Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ- ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել: «Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «թաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ […]

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:

Չափազանց կարեւոր այց. Ժամանակ

Հայ-իրանական հարաբերությունների կարեւորության մասին խոսելն էլ երեւի թե ավելորդ է: Բավական է միայն արձանագրել, որ Իրանը Հայաստանի չորս հարեւաններից այն երկուսից մեկն է, որի հետ Հայաստանը խնդիր չունի, չունի հակամարտություն, ունի ջերմ, բարեկամական հարաբերություն: Սակայն, խնդիրը հենց ջերմ բարեկամական հարաբերությունը նաեւ սերտ տնտեսա- քաղաքական հարաբերության վերածելն է, առավել եւս այն բա­նից հետո, երբ Իրանի դերը […]

Մնացել են ձյան մեջ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատարը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Prado» մակնիշի 01 GZ 055 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Յ. Վ.) դուրս են բերել արգելափակումից: *** […]

«Ծառուկյանի վերադարձն իշխանություններին ձեռնտու է»

«Իշխանությունները Գագիկ Ծառուկյանի վերադարձի օպերացիան կազմակերպեցին ՏԻՄ ընտրությունններից հետո, քանի որ տեսան, որ իրենք ի վիճակի չեն ստանալ մեծամասնության քվեն ու քաղաքական դաշտում չունեն կանխատեսելի, ուժեղ գործընկերներ: ՀՅԴ-ն թույլ է. ՏԻՄ ընրություններում էլ դա արտահայտվեց», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ Ծառուկյանի վերադարձը իշխանություններին որոշակիորեն ձեռնտու է: «Դա իշխանություններին ձեռնտու […]

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹УТЕС›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան  40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1000 կրակոց: ՊԲ առաջապահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի