26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 21, 2016

Գալուստ Սահակյանը ցավակցել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: «Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն: Քաղաքակիրթ հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի նման երեւույթների դեմ՝ թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն: ՀՀ Ազգային ժողովի […]

«Մեր պայմանավորվածությունները ստորակետից հետո չորրորդ թվի ճշտությամբ անում ենք»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալի ավելացումը և պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համատեղ անելիքները: Կառավարության ղեկավարին են ներկայացվել տարբեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, կրթության, տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնող […]

Խնդրանք մեր նոր կառավարությանը

Խնդրանք մեր նոր կառավարությանը: Քանի որ Արմեն Երիցյանը ԱԻՆ-ը դարձրել էր լուրջ ժամանակակից կառույց, խնդրում եմ նախարարի պաշտոնում փորձառու «պրիմիտիվ գողեր» չնշանակեք (արդեն տղերքը իրենց անունները շրջանառության մեջ են դրել): Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքի գրառումը

Բոյկոտն արդյունավետ միջոց է, եթե խոսքը կրթված պատգամավորների մասին է

«Ակնհայտորեն մեզ մոտ նոր մեդիաները զարգանում են, այստեղ առաջընթաց ու փորձեր տեսնում ենք` նոր, հետաքրքիր գաղափարներ իրականացնելու, ցավոք, ավանդական լրատվամիջոցներում նման բան տեղի չի ունենում, իսկ մամուլը շատ քիչ շանսեր ունի, որ զարգանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ լրագրողներն ամենօրյա ծանրաբեռնվածության հետ […]

«Վարչապետը շատ զգուշավոր է»

«Այն, որ ինչ-որ դրական բաներ եղել են, դա հաստատ է: Բայց թե դրանք քարոզչական հնարքներ են, թե իրականություն, հայտնի չէ: Օրինակ կապված ներդրումների հետ, տեսնում ենք, որ շուկան ավելի բացվել է, սննդի նախկին մոնոպոլիստական վիճակից ոչինչ չկա: Հայտնվել են նոր ներդրողներ, բայց ահասկանալի է, թե դա մեզ օգուտ կտա, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

«Ոչ մի էական փոփոխություն չի արձանագրվել»

«Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրում ոչ մի էական փոփոխություն չի արձանագրվել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Արդյո՞ք տնտեսությունը լավացավ՝ ոչ, արդարադատության համակարգը ճիշտ ուղով է զարգանում՝ ոչ, Համակարգային փոփոխություններ լինում են՝ ոչ: Բոլոր խնդիրները , որ կային Հայաստանում, մնացել են, որոշ բնագավառներում անգամ ավելացել են», – […]

Լրագրողները բռնության են ենթարկվում ոչ միայն էքստրեմալ իրադարձությունների ժամանակ (վիդեո)

«2016 թվականը չափազանց բարդ և լարված էր լրագրողների համար, քանի որ եղան բազմաթիվ ֆիզիկական բռնություններ, ճնշումներ, մասնագիտական գործունեության խոչընդոտումներ»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով` լրագրողներն ու լրատվամիջոցները ծայրահեղ բարդ պայմաններում էին աշխատում նաև իրադարձությունների պատճառով` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններ և այլն: Ըստ նրա` այս տարի […]

Արման Թաթոյանը եւ ՌԴ մարդու իրավունքերի հանձնակատարը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:   Արման Թաթոյանը Պաշտպանի աշխատակազմում այսօր ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին: Հանդիպմանը քննարկվել են  ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործացության ընդհանուր հարցեր, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ […]

Գերմանիայում հսկողությունն ուժեղանում է․ Բեռլինի ահաբեկչության հեղինակը «ԻՊ»-ն է /վիդեո/

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։ Հիշեցնենք, որ բեռնատարը մխրճվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկա մարդկանց մեջ, 12 հոգի մահացել են, կան տասնյակ վիրավորներ։ Ողջ Գերմանիայում խստացվել են անվտանգության կանոնները, իրավապահները խստացված ծառայություն են իրականացնում։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի