18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արման Թաթոյանը եւ ՌԴ մարդու իրավունքերի հանձնակատարը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 20-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի գլխավորած պատվիրակությունը:

 

Արման Թաթոյանը Պաշտպանի աշխատակազմում այսօր ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին: Հանդիպմանը քննարկվել են  ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործացության ընդհանուր հարցեր, այնպես էլ ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին գործեր:

 

Այցի շրջանակներում Արման Թաթոյանը եւ Տատյանա Մոսկալկովան ստորագրել են երկու հաստատությունների միջեւ համագործակցության մասին հուշագիր, ինչից հետո պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ